ՓՄՁ վարկեր

ՀՀ դրամ

Արժույթ

300.000-40.000.000

Վարկի գումար

10-17 %

Վարկային անվանական տոկոսադրույք

10.47 - 29.67 %

Վարկային փաստացի տոկոսադրույք

3-60 Ամիս

Վարկի մարման ժամկետ

ԱՄՆ դոլար

Արժույթ

600-80.000

Վարկի գումար

11-16 %

Վարկային անվանական տոկոսադրույք

11.65 - 24.49%

Վարկային փաստացի տոկոսադրույք

3-60 Ամիս

Վարկի մարման ժամկետ

Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ Փոքր և Միջին Ձեռնարկությունների վարկեր ստանալու համար կարող են դիմել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"  ՈՒՎԿ կոոպերատիվի անդամ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն  3 ամիս գործունեություն են ծավալում տվյալ ոլորտում: Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձիք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամագրության կարգ

Վարկի տոկոսների և տույժերի հաշվարկ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

 

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

 

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք / 365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14 %

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 % / 365 = 767.12

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանվածժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.3 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: 

 

Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն –կախված հաճախորդի դրամական հոսքերից կարող է սահմանվել ամսական հավասարաչափ մարումներ, վարկի մայր գումարի  հավասարաչափ մարումներ կամ ազատ ժամանակացույց: Հնարավոր է սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ յուրաքանչյուր տասներկու ամսվա ընթացքում:

Ապահովվածություն

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80 %-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար Վարկի գումարի 1.5 %-ի չափով բայց ոչ ավել քան 240,000 ՀՀ դրամը՝  յուրաքանչյուր վարկի համար (վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս):
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:  


Անշարժ գույքի գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 10,000 ՀՀ դրամ 
2.  նոտարական վավերացում  10,000 – 20,000 ՀՀ դրամ
3.  պետական գրանցում  27,000 ՀՀ դրամ


Տրանսպորտային միջոցների գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
2. պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ


Այլ շարժական գույքի գրավ


1. պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

 


Գրավի գնահատման ծառայություններ ընկերություններ (սակագներ)

 

1. "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

2. "Օլիվեր Գրուպ" ՍՊԸ գնահատման գործակալություն

3. "Տիգրիս" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

4. "Տիտան-Օպտիմում" ՍՊԸ

 

Վարկի հայտի հաստատում

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց ևգրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

- Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

-    Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

-    հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-    բացասական վարկային պատմություն 

-    Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-    Վարկի նպատակի անհամապատասխանություն

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-  Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետ. ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն և ՀՎՀՀ,

- Իրավաբանական անձ հաճախորդի տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,

- Իրավաբանական անձ հաճախորդի կանոնադրության պատճեն,

- Տեղեկանք պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձ հաճախորդի վերաբերյալ,

- Իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդի գործունեության վայրի սեփականության վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճեն,

- Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների որոշումը վարկ ստանալու վերաբերյալ,

- Իրավաբանական անձ հաճախորդի հիմնադիրների և կապված անձանց անձը հաստատող փաստաթղթի պատճեններ

Վարկային հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է անհատական:
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի 
    տարբերություններ
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի 
    կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին