Արժեշղթայի ֆինանսավորում "Առատ կաթ"

ՀՀ դրամ

Արժույթ

300.000 - 40.000.000

Վարկի գումար

12-13 %

Վարկային անվանական տոկոսադրույք

13.05-20.89 %

Վարկային փաստացի տոկոսադրույք

3 - 84 Ամիս

Վարկի մարման ժամկետ

-

Արժույթ

-

Վարկի գումար

-

Վարկային անվանական տոկոսադրույք

-

Վարկային փաստացի տոկոսադրույք

- Ամիս

Վարկի մարման ժամկետ

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ Առևտրային Կոոպերատիվը (այսուհետ Կոոպերատիվը) "Առատ կաթ" վարկատեսակը (այսուհետ՝ Վարկը) տրամադրում է "Գոլդեն Գոութ" ՓԲԸ-ի շուրջ ձևավորված արժեքային շղթայի մասնակիցներին, մասնավորապես՝ կաթի մատակարարներին (այսուհետ՝ Մատակարար) և "Գոլդեն Գոութ" ՓԲԸ-ին (այսուհետ՝ Մթերող):

Վարկը տրամադրվում է շրջանառու միջոցների ձեռքբերման համար 3-36 ամիս ժամկետով, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման համար՝ 24-84 ամիս ժամկետով: Եթե Վարկի գումարի առնվազն 50 տոկոսը հիմնական միջոցների ձեռքբերման համար է, ապա Վարկը կարող է տրամադրվել հիմնական միջոցների համար նախատեսված ժամկետով:

Վարկի տոկոսների և տույժերի հաշվարկ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանվածժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ: 

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.3% տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: 2 մլն – ից ավել ՀՀ դրամով և դրան համարժեք արտարժույթով տրամադրված վարկն ամբողջությամբ մարելիս վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:

Մարումների հաճախականություն

Վարկի մարման համար սահմանվում է ազատ գրաֆիկ, որը պայմանավորվում է՝

-       կաթի մթերման սեզոնայնությամբ, այսինքն մայր գումարի վճարումները կախված են կաթի մթերման ամիսներից:

-       գյուղատնտեսության այլ ճյուղերից ստացվող եկամուտների սեզոնայնությամբ:

Վարկի մարման համար կարող է սահմանվել անուիտետային վճարման գրաֆիկ, եթե տնտեսությունում առկա են ֆինանսական վերլուծությամբ հիմնավորված բիզնես գործունեությունից մուտքեր կամ այլ ամսական եկամտի աղբյուրներ:

Ապահովվածություն

Ապահովվածություն  Երաշխավորություն, գրավ:

Երաշխավորություն

Մինչև 1.5 մլն ՀՀ դրամ Վարկի ապահովվածության միջոց կարող է հանդիսանալ նվազագույնը մեկ անձի երաշխավորությունը:

Երաշխավորողներից առնվազն մեկը պետք է համապատասխանի ՎԿ վարկավորման կանոնակարգով սահմանված երաշխավորողների համապատասխանության չափանիշներին (հիմնական երաշխավորություն):

Երաշխավորող հանդիսացող անձը.

- պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ

- պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ

- հանդիսանա Կոոպերատիվի հաճախորդ և Կոոպերատիվում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Գրավ

1.5 մլն ՀՀ դրամից ավել գումարով Վարկերը պետք է ապահովվեն գրավով:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),

-         տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,

-         գյուղատնտեսական տեխնիկա,

-         շինարարական տեխնիկա,

-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,

-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

 

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար Վարկի գումարի 1.5 %-ի չափով բայց ոչ ավել քան 240,000 ՀՀ դրամը՝  յուրաքանչյուր վարկի համար (վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս):
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:  


Անշարժ գույքի գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 10,000 ՀՀ դրամ 
2.  նոտարական վավերացում  10,000 – 20,000 ՀՀ դրամ
3.  պետական գրանցում  27,000 ՀՀ դրամ


Տրանսպորտային միջոցների գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
2. պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ


Այլ շարժական գույքի գրավ


1. պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

 


Գրավի գնահատման ծառայություններ ընկերություններ (սակագներ)

 

1. "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

2. "Օլիվեր Գրուպ" ՍՊԸ գնահատման գործակալություն

3. "Տիգրիս" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

4. "Տիտան-Օպտիմում" ՍՊԸ

 

Վարկի հայտի հաստատում

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո մեկ բանկային օրվա ընթացքում:

 

Վարկային հայտը բավարարելու գործոնները

 

-       Հաճախորդի համապատասխանությունը վարկավորման նպատակային խմբին (Մատակարար, Մթերող):

-       Մատակարարի՝ Մթերողի հետ կնքված կաթի մատակարարման պայմանագրի և գյուղատնտեսությունում կամ այլ ձեռնարկատիրական ոլորտում նվազագույնը մեկ տարվա փորձի առկայություն:

-       Վարկունակության մակարդակի համապատասխանություն Կոոպերատիվի պահանջներին,

-       Դրական վարկային պատմություն

-       Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն Կոոպերատիվի պահանջներին

-       Վարկի նպատակի համապատասխանություն Կոոպերատիվի պահանջներին

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

 

-       Հաճախորդի անհամապատասխանությունը վարկավորման նպատակային խմբին (Մատակարար, Մթերող):

-       Մատակարարի՝ Մթերողի հետ կնքված կաթի մատակարարման պայմանագրի և գյուղատնտեսությունում կամ այլ ձեռնարկատիրական ոլորտում նվազագույնը մեկ տարվա փորձի բացակայություն:

-       Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

-       Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-       Բացասական վարկային պատմություն

-       Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-       Վարկի նպատակի անհամապատասխանություն

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-     Անձը հաստատող փաստաթուղթ,

-     ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

-     Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր,

-     Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ,


Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Վարկային հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է անհատական:
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ՀՄՀ-Հայաստանի միջոցներով տրամադրված վարկը նպատակին չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել մինչև 20% տարեկան` համաձայն վարկային պայմանագրի:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: