Վարկ Աջակից

ՀՀ դրամ

Արժույթ

120.000 - 1.000.000

Վարկի Գումար

19.9 - 22.9 %

Վարկի տոկոսադրույք

28.36-46.55 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3-6 Ամիս

Վարկի տևողությունը

-

Արժույթ

-

Վարկի Գումար

-

Վարկի տոկոսադրույք

-

Վարկի փաստացի տոկոսադրույք

- Ամիս

Վարկի տևողությունը

Նպատակային խումբ - Վարկի համար կարող են դիմել միայն Կոոպերատիվի անդամ-փայատերերը, ովքեր Կոոպերատիվի կողմից վարկավորվել են առնվազն երկու անգամ և որոնց գործունեությունը ընդգրկում է օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեության ոլորտ։

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ։

 


Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 1,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 19,9%

Օրական տոկոսագումարը = 1,000,000 x 19,9 %/365 = 545.21

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում`հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.3 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:

Մարումների հաճախականություն

Վարկի և նրա նկատմամբ հաշվարկած տոկոսագումարների մարումները իրականացվում են հետյալ եղանակներից որևէ մեկով՝

  • վարկի և հաշվարկված տոկոսների մարում ժամկետի վերջում՝ միանվագ,
  • վարկի մարում ժամկետի վերջում՝ հաշվարկված տոկոսների ամենամսյա վճարումով,
  • վարկի և հաշվարկված տոկոսների ամենամսյա անուիտետային վճարում:

Միևնույն հաճախորդը և նրա հետ փոխկապակցված անձինք կարող են ունենալ միայն մեկ գործող վարկ:

 

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Որպես վարկերի ապահովվածություն չի պահանջվում գրավի առարկա, կամ որևէ անձի երաշխավորություն:

Այլ վճարներ

Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:

Վարկի հայտի հաստատումը

Վարկը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաճախորդի վարկունակության գնահատումը հասցված է նվազագույնի՝ հաշվի առնելով վարկերի գումարի չափը և տևողությունը:


Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: