Լիզինգ

ՀՀ դրամ

Արժույթ

300.000-20.000.000

Վարկի գումար

10-17 %

Վարկային անվանական տոկոսադրույք

10.47 - 24.73%

Վարկային փաստացի տոկոսադրույք

6-72 Ամիս

Վարկի մարման ժամկետ

ԱՄՆ դոլար

Արժույթ

600-40.000

Վարկի գումար

11-16

Վարկային անվանական տոկոսադրույք

11.57 - 23.50%

Վարկային փաստացի տոկոսադրույք

6-72 Ամիս

Վարկի մարման ժամկետ

Նպատակային խումբ - Լիզինգային ծառայությունից կարող են օգտվել  "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"  ՈՒՎԿ կոոպերատիվի անդամ իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց գործունեությունը ընդգրկում է գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և այլ ոլորտներ: 
Առանձին դեպքերում՝ վարկային կոմիտեի որոշմամբ,  լիզինգային գործարք կարող է կնքվել ոչ կոոպերատիվի անդամների հետ:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամագրության կարգ


Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ առաջնային շուկայում վաճառվող հետևյալ հիմնական միջոցները`
- Գյուղատնտեսական տեխնիկա
- Արտադրական  հոսքագծեր և սարքավորումներ
- Շինարարական  տեխնիկա
- Ավտոտրանսպորտ
- Այլ հիմնական  միջոցներ
Լիզինգի կանխավճարը կախված դիմողի վճարունակությունից կարող է կազմել լիզինգի առարկայի արժեքի 0-50%-ը:

Լիզինգի պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն հնարավորություն ունի որպես իր սեփականություն ձեռք բերել լիզինգի առարկան լիզինգի գործարքի արժեքի 1 տոկոս գնով:
Լիզինգի տոկոսները հաշվարկվում են մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով տարին ընդունելով 365 օր:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով լիզինգային գործարքները կնքվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:


Վարկի տոկոսների և տույժերի հաշվարկ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանվածժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.3 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Լիզինգառուն կարող է վաղաժամ մարել լիզինգի գծով պարտավորությունը ոչ շուտ քան պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս հետո: Կոոպերատիվի սակագներով կարող են սահմանվել վաղաժամկետ մարման տույժեր:

Մարումների հաճախականություն

Վարձավճարների պարբերականությունը սահմանվում է ամսեկան: Լիզինգառուի գործունեության առանձնահատկություններով (դրամական հոսքերով) պայմանավորված վարձավճարների մարումները կարող են սահմանվել եռամսյակային կամ կիսամյակային:

Ապահովվածություն

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար Վարկի գումարի 1.5 %-ի չափով բայց ոչ ավել քան 240,000 ՀՀ դրամը՝  յուրաքանչյուր վարկի համար (վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս):
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:  


Անշարժ գույքի գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 10,000 ՀՀ դրամ 
2.  նոտարական վավերացում  10,000 – 20,000 ՀՀ դրամ
3.  պետական գրանցում  27,000 ՀՀ դրամ


Տրանսպորտային միջոցների գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
2. պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ


Այլ շարժական գույքի գրավ


1. պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

 


Գրավի գնահատման ծառայություններ ընկերություններ (սակագներ)

 

1. "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

2. "Օլիվեր Գրուպ" ՍՊԸ գնահատման գործակալություն

3. "Տիգրիս" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

4. "Տիտան-Օպտիմում" ՍՊԸ

 

Վարկի հայտի հաստատում

Լիզինգի հայտի հաստատումը

Լիզինգի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է  հայտը ստանալուց հետո առավելագույնը  15 օրվա ընթացքում: Հաճախորդը այդ մասին տեղեկացվում է նույն օրվա ընթացքում:


Կազմակերպության կողմից լիզինգի հայտը բավարարելու գործոնները
- փաստացի գործունեության առկայություն ՀՀ մարզերում
- համապատասխանություն ֆինանսավորող ծրագրերի, ֆոնդերի պահանջներին
- վճարունակության համապատասխանություն կազմակերպության սահմանած պահանջներին


Կազմակերպության կողմից լիզինգի հայտը մերժելու գործոնները.
Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում լիզինգի հասանելիության համար վերը նշված պահանջներին, կամ կազմակերպությանը չի բավարարում դիմորդի վճարունակության մակարդակը, չեն կարող օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող լիզինգային ծառայությունից: Հաճախորդի ցանկությամբ կազմակերպությունը կարող է տրամադրել գրավոր մերժում:

Լիզինգի համար հաճախորդները կազմակերպություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
Իրավաբանական անձանց կողմից `
- լիզինգի հայտ-դիմում 
- պետ. ռեգիստրի գրանցման վկայական (պատճեն)
- հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- կանոնադրություն (պատճեն)
- ֆինանսական հաշվետվություններ
- հիմնադիրների որոշում կազմակերպության ունեցվածքը գրավ դնելու վերաբերյալ
- սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն)
- տնօրենի նշանակման հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն
- տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճեն 
- սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը
- ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)

Ֆիզիկական անձանց կողմից`
- լիզինգի հայտ-դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ/հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ,
- լրացուցիչ ապահովածություն հանդիսացող գրավի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
- սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը
- ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- եկամուտների մասին տեղեկատվություն (աշխատավարձ և այլն)

Վարկային հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է անհատական:
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ՀՄՀ-Հայաստանի միջոցներով տրամադրված վարկը նպատակին չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել մինչև 20% տարեկան` համաձայն վարկային պայմանագրի:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: