Բնակարանի/բնակելի տան վերանորոգման վարկեր

Արժույթ

Վարկի գումար

Վարկային անվանական տոկոսադրույք

Վարկային փաստացի տոկոսադրույք

Ամիս

Վարկի մարման ժամկետ

ԱՄՆ դոլար

Արժույթ

700-10.000

Վարկի գումար

14-17 %

Վարկային անվանական տոկոսադրույք

15.45 - 32.76%

Վարկային փաստացի տոկոսադրույք

3-60 Ամիս

Վարկի մարման ժամկետ

Նպատակային խումբ -“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ բնակարանի /բնակելի տան վերանորոգման վարկեր ստանալու համար կարող են դիմել կոոպերատիվի անդամ-փայատեր ֆիզիկական անձիք, որոնք բնակվում են ՀՀ գյուղական վայրերում և ունեն կայուն աշխատավարձ կամ այլ աղբյուրներից (գյուղատնտեսությունից, ձեռնարկատիրական գործունեությունից, բիզնեսում մասնակցությունից, վարձակալությունից և այլն) կանոնավոր եկամուտներ։ Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձիք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամագրության կարգ

Վարկի տոկոսների և տույժերի հաշվարկ

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանվածժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.3 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Բացառությամբ ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված, ինչպես նաև անկախ ֆոնդից մինչև 2 մլն ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի, վարկն ամբողջությամբ մարելիս վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով  սահմանված չափերով:

ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված, ինչպես նաև անկախ ֆոնդից մինչև 2 մլն ՀՀ դրամ և դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վաղաժամկետ մարման տույժ չի վճարում:

Մարումների հաճախականություն

Այն դեպքում երբ հաճախորդի և նրա ընտանիքի ամդամների համախառն եկամտի 50% ից ավելին կազմում են գյուղատնտեսությունից ստացված եկամուտները, վարկի մայր գումարի և նրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումների համար  կարող է սահմանվել ազատ ժամանակացույց՝ հաշվի  առնելով հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը որպես պարտավորության  մարման հիմնական աղբյուր: Ազատ ժամանակացույց սահմանելու դեպքում տոկոսագումարների մարման համար արտոնյալ ժամանակահատվածը չի կարող լինել ավելի քան 6 ամիս, իսկ վարկի մայր գումարի մարման համար` ավելի քան 12 ամիս: Մյուս բոլոր դեպքերում սահմանվում են վարկի և նրա նկատմամբ հաշվարկած տոկոսագումարի ամսական հավասարաչափ մարումների (անուիտետ) ժամանակացույց: Ամսական հավասարաչափ մարումների ժամանակացույց սահմանելիս, հաշվի  առնելով հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, կարող է սահմանվել վարկի մայր գումարների վճարման միչև  3 ամիս արտոնյալ ժամանակահատված:

Ապահովվածություն

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար Վարկի գումարի 1.5 %-ի չափով բայց ոչ ավել քան 240,000 ՀՀ դրամը՝  յուրաքանչյուր վարկի համար (վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս):
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:  


Անշարժ գույքի գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 10,000 ՀՀ դրամ 
2.  նոտարական վավերացում  10,000 – 20,000 ՀՀ դրամ
3.  պետական գրանցում  27,000 ՀՀ դրամ


Տրանսպորտային միջոցների գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
2. պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ


Այլ շարժական գույքի գրավ


1. պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

 


Գրավի գնահատման ծառայություններ ընկերություններ (սակագներ)

 

1. "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

2. "Օլիվեր Գրուպ" ՍՊԸ գնահատման գործակալություն

3. "Տիգրիս" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

4. "Տիտան-Օպտիմում" ՍՊԸ

 

Վարկի հայտի հաստատում

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

- Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

-    Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

-    հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-    բացասական վարկային պատմություն 

-    Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-    Վարկի նպատակի անհամապատասխանություն


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-     Անձը հաստատող փաստաթուղթ,

-     ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

-     Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր,

-     Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ,


Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Վարկային հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է անհատական:
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: