"Այգեգործական վարկային պրոդուկտ"

ՀՀ դրամ

Արժույթ

300.000 - 30.000.000

Վարկի Գումար

2 - 4.5%

Վարկի տոկոսադրույք

2.58 – 4.59%

Վարկի փաստացի տոկոսադրույք

մինչև 120 Ամիս

Վարկի տևողությունը

-

Արժույթ

-

Վարկի Գումար

-

Վարկի տոկոսադրույք

-

Վարկի փաստացի տոկոսադրույք

- Ամիս

Վարկի տևողությունը


"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ Առևտրային Կոոպերատիվը (այսուհետ Կոոպերատիվը) "Այգեգործական վարկային պրոդուկտը" (այսուհետ՝ Վարկը) տրամադրում է ՀՀ մարզերում 0.3 - 3 հա խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի, տանձի, սալորի և ընկույզի մրգատու այգի ունեցող կամ վարձակալող տնտեսվարողներին, ինչպես նաև այն տնտեսվարողներին, որոնք ներկայացնում են վարկային ծրագիր` նշված պտղատեսակների տնկարկներ հիմնելու նպատակով: 

Վարկից կարող են օգտվել Կոոպերատիվի անդամ անհատ ձեռներեցները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամագրության կարգ


Վարկի առավելագույն ժամկետ՝

-       Այն դեպքում, երբ շրջանառու միջոցները կազմում են վարկի գումարի մինչև 20%, վարկի առավելագույն ժամկետը կարող է կազմել` կոնկրետ պտղատեսակի լրիվ բերքատվության ժամկետ + 3 տարի:

-       Այն դեպքում, երբ շրջանառու միջոցները կազմում են վարկի գումարի 20%-ից ավելին, վարկի առավելագույն ժամկետը կարող է կազմել /կոնկրետ պտղատեսակի լրիվ բերքատվության ժամկետ +1 տարի:

 

Վարկի տրամադրումը կատարվում է միանվագ կամ փուլային ձևով:

 

Սեփական ներդրումների նվազագույն մեծությունը՝

Խաղողի վազի համար՝ առնվազն 40%,

Մյուս մշակաբույսերի համար՝ 20%:

 

 

Ֆինանսավորման ենթակա ծախսեր

Հիմնական միջոցներ

  • Խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի, սալորի, ընկույզի և տանձի տնկանյութ
  • ոռոգման համակարգեր
  • կարկտարհարումներից, սառնամանիքներից, ցրտահարությունից և թռչուններից պաշտպանման միջոցներ
  • Այգու տնկման, խնամքի ու մշակության համար անհրաժեշտ տեխնիկան և մեխանիզմները, ներառյալ
  • Այգեթաղի գութաններ (միայն խաղողի այգու համար),

1. Այգեթաղի գութանի այգեբացի հարմարանք (միայն խաղողի այգու համար),

2. Տրակտորներ՝ միջին ու փոքր հզորության,

3. Տրակտորի կցորդներ՝

-       վարի ու փխրեցման գութաններ,

-       ակոսահան խոփեր (միայն այգետնկման դեպքում),

-       այգեգործական փխրեցուցիչներ,

-       այգու կուլտիվատորներ,

-       այգեգործական չիզելներ,

-       գլանային կամ խաչերկաթային (ճաղերկաթային) հարթեցուցիչներ, մարկերներ (միայն այգետնկման դեպքում)

-       ինքնաշարժ կամ կցորդային սրսկիչներ,

-       տնկիչներ (միայն այգետնկման դեպքում),

-       պարատանյութի ցրիչներ,

4. մեջքի սրսկիչներ շարժիչով 0.3-0.5 հա դեպքում,

5. այգեբացի, բուկլիցի, քաղհանի ու միջբույսային փխրեցուցիչ գործիքներ և այլն1,

6. կցասայլեր (լաֆետներ) ու բեռնախցիկներ (բունկերներ)

  • այլ միջոցներ, օրինակ պահեստավորման, պահպանման, տեղափոխման համար նախատեսված տեխնիկա, գործիքներ)

 

Շրջանառու միջոցներ

  • գյուղատնտեսական աշխատանքներ
  • պատվաստանյութեր, հանքային և օրգանական պարարտանյութ
  • բուժանյութեր և ագրոքիմիական այլ միջոցներ
  • ոռոգման ծախս
  • այլ ծախսեր

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

 

 

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

 

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք/365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14%

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 %/365 = 767.12

 

Վարկերի վաղաժամկետ մարման համար տույժ/տուգանք չի կիրառվում:

Մարումների հաճախականություն

Վարկի մայր գումարի մարման եղանակը – ազատ (անհատական), անուիտետային, հավասարաչափ մարումներ:

Վարկի մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է անհատական ձևով՝ ըստ որի մայր գումարի մարումները սկսվում են բերքի սպառման փուլում և համապատասխանում են վարկառուի ֆինանսական հոսքերին:
Վարկառուի համաձայնությամբ կարող է սահմանվել ստանդարտ ժամանակացույց՝ ամսական, եռամսյակային, կիսամյակային մարումներով:
Տոկոսագումարների վճարման արտոնյալ ժամանակահատված չի սահմանվում, վարկի տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս:

Վարկի գումարի համար սահմանվում է արտոնյալ ժամանակահատված.

-       Նոր տնկարկների հիմնում՝ մինչև այգու լրիվ բերքատվությանն անցնելու և սպառման ժամկետ:
-       Առկա պտղաբեր այգիների տեխնոլոգիական արդիականացում՝ մինչև բերքի հավաքման և սպառման ժամկետ, առավելագույնը 12 ամիս:
-       Առկա նորատունկ այգիների տեխնոլոգիական արդիականացում` մինչև այգու լրիվ բերքատվությանն անցնելու և սպառման ժամկետ:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ`մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող  գույք կամ  որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս`

Հ/Հ Վարկի գումարի միջակայք Փայավճար 
1.  300,000 - 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 20,000 ՀՀ դրամ
2.  1,000,001 - 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 30,000 ՀՀ դրամ
3.  3,000,001 և ավելի ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 60,000 ՀՀ դրամ


Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:  


Անշարժ գույքի գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 10,000 ՀՀ դրամ 
2.  նոտարական վավերացում  10,000 – 20,000 ՀՀ դրամ
3.  պետական գրանցում  27,000 ՀՀ դրամ


Տրանսպորտային միջոցների գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
2. պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ


Այլ շարժական գույքի գրավ


1. պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

 


Գրավի գնահատման ծառայություններ ընկերություններ (սակագներ)

 

1. "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

2. "Օլիվեր Գրուպ" ՍՊԸ գնահատման գործակալություն

3. "Տիգրիս" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

4. "Տիտան-Օպտիմում" ՍՊԸ

 

Վարկի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

- Դրական վարկային պատմություն

- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

- Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

-    Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

-    հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-    բացասական վարկային պատմություն 

-    Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-    Վարկի նպատակի անհամապատասխանություն


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-     Անձը հաստատող փաստաթուղթ,

-     ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

-     Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր,

-     Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ,


Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:

 

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  • Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի տարբերությունները:
  • ՀՄՀ-Հայաստանի միջոցներով տրամադրված վարկը նպատակին չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել մինչև 20% տարեկան` համաձայն վարկային պայմանագրի:
  • ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 2 և ավել տոկոսային կետով փոփոխության դեպքում կազմակերպությունը կարող է վերանայել վարկի գործող տոկոսադրույքը, բայց ոչ ավել քան տվյալ պահին գործող բանկային տոկոսի կրկնապատիկը:
  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել,եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
  • Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: