Նպատակային խումբ -“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ գյուղատնտեսական պարզ վարկեր ստանալու համար կարող են դիմել ՀՀ մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Կոոպերատիվի անդամ-փայատեր կարող են դառնալ այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ, վերամշակմամբ և հարակից այլ գործունեությամբ, առևտրային, արտադրական կամ ձեռնարկատիրական այլ գործունեությամբ:
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ։
Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ
Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք / 365
Օրինակ՝
Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14 %
Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 % / 365 = 767.12
Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:
Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Բացառությամբ ՀՄՀ Հայաստան հիմնադրամի միջոցներով տրամադրված վարկերի, արժեշղթայի ֆինանսավորման վարկերի, Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վարկերի, “Վարկ Աջակից” վարկատեսակի վարկերի և մինչև 2,000,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով գյուղատնտեսական վարկերի՝ վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վճարում է վաղաժամկետ մարման տույժ՝ սակագներով սահմանված չափերով:
Մարումների հաճախականություն – ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, ազատ ժամանակացույց: Մարման ժամանակացույց սահմանելիս հաշվի են առնվում հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, սեզոնայնությունը:
Ազատ ժամանակացույցի դեպքում կարող է սահմանվել մարումների արտոնյալ ժամանակահատված մինչև 6 ամիս տոկոսների և մինչև 12 ամիս՝ մայր գումարի մարումների համար:
Ապահովվածությունը - Երաշխավորություն
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:
Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար – վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս`
Հ/Հ | Վարկի գումարի միջակայք | Փայավճար |
1. | 300,000 - 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 20,000 ՀՀ դրամ |
2. | 1,000,001 - 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 30,000 ՀՀ դրամ |
3. | 3,000,001 և ավելի ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 60,000 ՀՀ դրամ |
Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:
Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:
Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց, համապատասխան պայմանագրերը ստորագրելուց և վավերացնելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:
ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:
Վարկային հայտը բավարարելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին
- Դրական վարկային պատմություն
- Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն
- Վարկի նպատակի համապատասխանություն
Վարկային հայտը մերժելու գործոնները
- Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում
- Բացասական վարկային պատմություն
- Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն
- Վարկի նպատակի անհամապատասխանություն
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Անձը հաստատող փաստաթուղթ
- ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ
- Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր
- Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ
Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 2 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: