ՀՀ Կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկեր

ՀՀ դրամ

Արժույթ

300.000 - 50.000.000

Վարկի Գումար

10 - 13.9 % ամբողջությամբ սուբսիդավորվող

Վարկի տոկոսադրույք

0 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3 - 60 Ամիս

Վարկի տևողությունը

ԱՄՆ դոլար

Արժույթ

6.000 - 100.000

Վարկի Գումար

8 - 8.9 % ամբողջությամբ սուբսիդավորվող

Վարկի տոկոսադրույք

0 %

Վարկի փաստացի տոկոսադրույք

3 - 60 Ամիս

Վարկի տևողությունը

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով վարկերի տոկոսներն ամբողջությամբ  սուբսիդավորվում են պետության կողմից, որի արդյունքում վարկառուն տոկոսագումար չի վճարում:

ՀՀ Կառավարության կողմից սուբսիդավորվող մինչև 1 մլն ՀՀ դրամ գումարի գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով,  12-13 % անվանական տոկոսադրույքով, 3-24 ամիս մարման ժամկետով:

ՀՀ Կառավարության կողմից սուբսիդավորվող 3 մլն – 50 մլն  ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ գումարի գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով,  10 -13,9 % անվանական տոկոսադրույքով, 3-60 ամիս մարման ժամկետով և ԱՄՆ դոլարով, 8 – 8.9 % անվանական տոկոսադրույքով, 3-60 ամիս մարման ժամկետով:

Նպատակային խումբ - "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ ՀՀ Կառավարության կողմից սուբսիդավորվող վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ անդամ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր մասնակցել են ՀՀ գյուղնախարարության կողմից գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության մարզային կառույցների կողմից կազմակերպված դասընթացներին և ունեն սուբսիդավորման ծրագրին մասնակցությունը հաստատող հավաստագրեր։


"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ կոոպերատիվի անդամագրության կարգ

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ` անվանական տոկոսադրույքով, տարին ընդունելով 365 օր:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ: 

Վարկի տոկոսի հաշվարկի օրինակ

 

Օրական տոկոսագումարը = Վարկի գումարի մնացորդ x տարեկան տոկոսադրույք / 365

Օրինակ՝

Վարկի գումարի մնացորդ` - 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք` - 14 %

Օրական տոկոսագումարը = 2,000,000 x 14 % / 365 = 767.12

Տույժերի չափը - Վարկի տոկոսների կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում` հաճախորդը վճարում է ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) նկատմամբ հաշվարկված տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.13 % տոկոսադրույքով` մինչև անընդհատ ժամկետանց լինելու 270-րդ օրը: Անընդհատ ժամկետանց լինելու 271-րդ օրից սկսած տույժերի հաշվարկը դադարեցվում է:

Վաղաժամկետ մարման հնարավորություն - Հաճախորդը կարող է վարկը մարել պայմանագրով սահմանված ժամկետից շուտ: Վարկերի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն վաղաժամկետ մարման տույժ չի վճարում:

Մարումների հաճախականություն

Մարումների հաճախականություն – ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, ազատ ժամանակացույց: Մարման ժամանակացույց սահմանելիս հաշվի են առնվում հաճախորդի տնտեսությունում առաջացող դրամական հոսքերը, սեզոնայնությունը:
Ազատ ժամանակացույցի դեպքում կարող է սահմանվել մարումների արտոնյալ ժամանակահատված և՛ տոկոսների, և՛ մայր գումարի վճարումների համար մինչև 12-ական ամիս։ Ընդ որում տոկոսների միանվագ հետաձգումը չի կարող գերազանցել 6 ամիսը, մայր գումարը՝ 12 ամիսը։

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

Ապահովվածություն  - Գրավ, երաշխավորություն:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ.

-         անշարժ գույք (արտադրական տարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ, հողատարածքներ, ձկնալճեր, այգիներ, այլ անշարժ գույք),
-         տրանսպորտային միջոցներ` մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ,
-         գյուղատնտեսական տեխնիկա,
-         շինարարական տեխնիկա,
-         արտադրական հոսքագծեր,  սարքավորումներ,
-         խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզամայրեր:

Անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: 
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վարկ հարաբերած գրավի արժեք ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը:
Երաշխավորող հանդիսացող անձը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք կամ որևէ անշարժ գույքի մասնաբաժին կամ պետք է հանդիսանա ՀՀ պետական կամ ՀՀ-ում գործող միջազգային որևէ կառույցի կամ ՀՀ գործարար միջավայրում հայտնի, բարի համբավ ունեցող որևէ կազմակերպության օրինական աշխատակից կամ հանդիսանա ՎԿ հաճախորդ և ՎԿ-ում առկա լինի նրա վճարունակության վերաբերյալ ոչ ավել քան 6 ամսվա վաղեմության ֆինանսական վերլուծություն:

Այլ վճարներ

Կոոպերատիվի անդամավճար - 3,000 ՀՀ դրամ (վճարվում է մեկ անգամ)
Փայամասնակցության վճար վճարվում է յուրաքանչյուր վարկ ստանալիս`

Հ/Հ Վարկի գումարի միջակայք Փայավճար 
1. 300,000 - 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 20,000 ՀՀ դրամ
2. 1,000,001 - 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 30,000 ՀՀ դրամ
3. 3,000,001 և ավելի ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 60,000 ՀՀ դրամ


Վերը նշված գումարները գրանցվում են որպես կոոպերատիվի անդամի փայամասնակցություն կոոպերատիվի կանոնադիր կապիտալում:
Այլ վճարները սահմանվում են Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ սակագներով:  


Անշարժ գույքի գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 10,000 ՀՀ դրամ 
2. նոտարական վավերացում 10,000 – 20,000 ՀՀ դրամ
3. պետական գրանցում 27,000 ՀՀ դրամ


Տրանսպորտային միջոցների գրավ


1. սահմանափակումների մասին տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
2. պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ


Այլ շարժական գույքի գրավ


1. պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

 


Գրավի գնահատման ծառայություններ ընկերություններ (սակագներ)

 

1. "ԱՆՏ ՌԻԵԼԹԻ" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

2. "Օլիվեր Գրուպ" ՍՊԸ գնահատման գործակալություն

3. "Տիգրիս" ՍՊԸ անշարժ գույքի գործակալություն

4. "Տիտան-Օպտիմում" ՍՊԸ

 

Վարկի հայտի հաստատումը

Վարկի հայտի հաստատումը - Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացն ավարտելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի միջոցներով վարկերը տրամադրվում են հիմնադրամի կողմից դրական եզրակացության առկայության դեպքում:

Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:


Վարկային հայտը բավարարելու գործոնները

-   Հաճախորդի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի դասընթացին մասնակցությունը հաստատող հավաստագրի առկայություն։

-   Հաճախորդի վարկունակության մակարդակի համապատասխանություն կազմակերպության պահանջներին

-   Դրական վարկային պատմություն

-   Վարկի ապահովվածության մակարդակի համապատասխանություն

-   Վարկի նպատակի համապատասխանություն

 

Վարկային հայտը մերժելու գործոնները

Հաճախորդի գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի դասընթացին մասնակցությունը հաստատող հավաստագրի բացակայություն

-  Հաճախորդի վարկունակության անբավարար մակարդակ՝ ըստ կազմակերպության պահանջների

-  Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

-  Բացասական վարկային պատմություն 

-  Գրավի, երաշխավորողների անհամապատասխանություն

-  Վարկի նպատակի անհամապատասխանություն


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

-  Անձը հաստատող փաստաթուղթ

-  ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չունենալու վերաբերյալ

-  Հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր

-  Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ


Գյուղատնտեսական վարկերը ձևակերպվում են կազմակերպության մասնաճյուղերում: Նախքան վարկային պայմանագրերի կնքումը մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով գյուղատնտեսական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրվում է Անհատական թերթիկ համաձայն ՀՀ ԿԲ "ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ" 8/05 Կանոնակարգի:

Վարկի հաշվիչ

Հաշվիչի պատասխանը վերջնական չի, քանի որ հաշվարկվում է ինդիվիդուալ
  • Վարկի գումար
  • Վարկի տոկոսադրույք
  • Վարկի տևողությունը(ամիս)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

In case of non-purposeful use of the loan extended by MCA-Armenia Water to Market lending project resources the creditor has the right to review the loan nominal interest rate up to 20% annually in accordance with loan agreement.

 

The organization may review the current interest rate in case of changes of 2 and more percentage points of RA CB defined refinancing interest rate but no more than the doubling of CBA bank rate at present moment.


The customer can repay the loan before the date set in the contract. In case of full repayment of the loan, the borrower pays the positive difference of the interest rate paid when fully repaying the loan and the interest rate of the 90 days stated in the contract (with the exception of the loans financed by MCA-Armenia Water to Market lending project). 
In case of repayment of the loans financed by MCA-Armenia Water to Market lending project, the borrower pays the interest rate factually calculated at the time of loan repayment.

 

The loans provided by means of MCA-Armenia Water to Market lending project are extended only in case of affirmative conclusion.

YOUR PROPERTY (apartment, car, etc.) MAY BE CONFISCATED IN CASE YOU DO NOT EFFECT THE REPAYMENT OF LOAN AMOUNT AND INTEREST AMOUNTS IN TIME.
IN CASE YOU DO NOT IMPLEMENT LENDING  PAYMENTS AND INTEREST AMOUNTS IN TIME THE INFORMATION ABOUT YOU WILL GO TO CREDIT REGISTRY.

In case of non-performance of obligations for the repayment of credit expenses (at the expense of the amount obtained from the realization of collateral), the obligation may be redeemed at the expense of lessee’s other property.