Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն մասնակցեց Կոոպերատիվների միջազգային դաշինքի տարեկան համաժողովին

2015-11-30

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը և Խորհրդի անդամ Ռաֆիկ Օհանյանը մասնակցեցին նոյեմբերի 9-13 Անթալիայում կայացած Կոոպերատիվների միջազգային դաշինքի տարեկան համաժողովին:
Կոոպերատիվների միջազգային միությունն անկախ, ոչ պետական կազմակերպություն է, որը հիմնվել է 1985 թ. համաշխարհային մասշտաբով կոոպերատիվներին միավորելու, ներկայացնելու և աջակցելու նպատակով: Դաշինքը հնարավորություն է ընձեռում կոոպերատիվներին ձեռք բերել նոր գիտելիքներ, փորձ և համակարգում է նրանց գործունեությունը:
Դաշինքի անդամները կոոպերատիվ կազմակերպություններ են տնտեսության տարբեր ոլորտներից:  Կոոպերատիվների միջազգային դաշինքին անդամակցում են  100 երկրներից մոտ 290 կոոպերատիվներ, որոնք ներկայացնում են շուրջ 1 միլիարդ անհատ անդամների աշխարհի մասշտաբով:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվող գլխավոր թեմաները վերաբերում էին տնտեսական քաղաքականության, կառավարման, առևտրի և տեխնոլոգիական ոլորտների զարգացման միտումներին: Կոնֆերանսի նպատակն էր խթանել կոոպերատիվներին և նրանց ենթակառույցներին զարգացնելու արդյունավետ բիզնես և մշակել ռազմավարական քաղաքականություն:
Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ Կոոպերատիվների միջազգային դաշինքի նախագահի ընտրությունը, որտեղ քվեարկությանը մասնակցեց նաև Ֆարմ Կրեդիտը: Դաշինքի նախագահ ընտրվեց Մոնիկ Լերոն, ով կառույցի խորհրդի անդամն է և ունի երկար տարիների փորձ ֆինանսական ոլորտում: Նա նաև հանդիսանում է կանադական "Դեժաղդեն Գրուպ" կազմակերպության Գլխավոր գործադիր տնօրենը և Խորհրդի նախագահը: Վերջինս կնախագահի Դաշինքը 2015-2017 թթ.:

Վերադառնալ նախորդ էջ