Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ Նախաձեռնող Խմբի Հիմնադիր Ժողով

2007-02-22


Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության Նախաձեռնող Խմբի Հիմնադիր Ժողովը և Դիտորդ խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ 2007թ. Փետրվարի 21-22-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնես Կենտրոնում: Կազմակերպության հիմնադիր ժողովը կայացավ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի աշխատակազմի, ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Ադմինիստրացիայի խորհրդի անդամ Դագ Ֆլորիի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայությունների Հայաստանյան Գրասենյակի տնօրեն Շոն Քարմոդիի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանի, Կովկասյան Երկրների Գյուղատնտեսության Զարգացման Նախաձեռնության Ռեգիոնալ Ներկայացուցիչ Ֆրեդ Ջոնսթոնի, ՀՀ հինգ մարզերից (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք) հրավիրված 57 ֆերմերների, փոքր ու միջին ձեռնարկատերերի և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի մասնակցությամբ:

Հիմնադիր ժողովում պարզաբանվեցին կազմակերպության նպատակները և գործառույթները, որոնց շուրջ Ֆարմ Կրեդիտ Արմենիա կառուցելու է իր հետագա կայուն ֆինանսական կոոպերատիվհամակարգը գյուղական Հայաստանի համար, ձևավորվեց Դիտորդ խորհուրդը:

Հիմնադիր ժողովին հաջորդեց Դիտորդ խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ 2007 թվականի փետրվարի 22-ին, որի ժամանակ ընտրվեց  Խորհրդի Նախագահ և Խորհրդի Քարտուղար, նշանակվեց Կազմակերպության Գլխավոր գործադիր տնօրեն:

Խորհրդի անդրանիկ նիստը Խորհրդի նախագահ ընտրեց Սերյոժա Հայրապետյանին, Գլխավոր տնօրեն նշանակեց Արմեն Գաբրիելյանին, Խորհրդի քարուղար` Արփինե Աբրահամյանին:

 

Վերադառնալ նախորդ էջ