Առաջին վարկերի հանդիսավոր տրամադրումը

2007-12-11

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի առաջին երեք վարկերի հանդիսավոր տրամադրումը տեղի ունեցավ 2007թ. դեկտեմբերի 11-ին կազմակերպության գրասենյակում: Ներկա էին ԱՄՆ Փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Ֆրեիզրը, Շոն Քարմոդին, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի համակարգողը Հայաստանում և Վրաստանում, Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունից Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խորհրդատու Ջոն Կարաչիոլոն, կազմակերպության դիտորդ խորհրդի անդամները և այլոք:

ՖԿԱ ՈւՎԿ ԱԿ-ի Գլխավոր Գործադիր Տնօրեն Արմեն Գաբրիելյանը ստորագրեց առաջին վարկային պայմանագրերը և վարկառուներին հանձնեց փայամասնակցության հավաստագրերը: Առաջին վարկերը հիմնականում տրամադրվեցին խոզաբուծությամբ, այգեգործությամբ զբաղվող ֆերմերներին բեռնատար ավտոմեքենա, անասնակեր ձեռք բերելու, խաղողի այգիներ, ջերմոցներ և սառնարանային տնտեսություն հիմնելու համար:

Վերադառնալ նախորդ էջ