Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի խորհրդի անդամները, գլխավոր գործադիր տնօրենը և խորհրդի քարտուղարը այցելեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ

2008-02-17

2008թ.-ի փետրվարի 2-17-ը Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի խորհրդի անդամները, գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը և խորհրդի քարտուղար Արփինե Աբրահամյանը  այցելեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այնտեղ նրանք հյուրընկալվեցին ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի, Ֆարմ Կրեդիտ օֆ դը Վիրջինիաս բանկի, ՄիդԱտլանտիկ Ֆարմ Կրեդիտ Բանկի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի և շատ այլ կազմակերպությունների կողմից:

Այցելության առաջին երեք օրերը նրանք անցկացրեցին մայրաքաղաք Վաշինգտոնում` մասնակցելով ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերի նորընտիր խորհրդի անդամների համար նախատեսված դասընթացին, որը յուրաքանչյուր տարի անց է կացվում Վաշինգտոնում Ֆարմ Կրեդիտ Քաունսիլ Սերվիզիսի կողմից: Դասընթացի նպատակն էր ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերի խորհրդի անդամներին ծանոթացնել խորհրդի կառավարման սկզբունքներին, գործող քաղաքականություններին և ընթացակարգերի մշակման գործընթացներին: Դասընթացները վարում էին համակարգի տարբեր բանկերում տարիների փորձ ունեցող խորհրդի անդամները:

Այցելություն եղավ նաև ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիա, որտեղ ՖԿԱ խորհրդի անդամներին ողջունեց խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նենսի Փելեթը, խորհրդի անդամ, ինչպես նաև Ֆարմ Կրեդիտ Ինշուրանս Քորփորեյշնի նախագահ Լելանդ Սթրոմը և այլոք:

Խորհրդի անդամները եղան նաև Դելավեր և Մերիլենդ նահանգներում, որտեղ նրանք ուսումնաասիրեցին գյուղատնտեսության տարբեր ճյուղերը: ՄիդԱտլանտիկ Ֆարմ Կրեդիտ բանկում գործնական գիտելիքներ ձեռք բերեցին ԱՄՆ-ում գյուղատնետսության վարկավորման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ: Դելավերի Գյուղատնտեսության քարտուղար Մայքլ Սքյուսը ողջունեց խորհրդի անդամներին և ընդհանուր տեղեկություն տվեց Դելավերում գյուղատնետսության ոլորտում տարվող աշխատանքների և առկա խնդիրների մասին և պատասխանեց ՖԿԱ խորհրդի անդամներին հետքրքրող մի շարք հարցերի:

Այս հանդիպումները և դասընթացները հնարավորություն տվեցին ՖԿԱ խորհրդի անդամներին ձեռք բերել և գործնական, և տեսական խորը գիտելիքներ ԱՄՆ ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերում կոոպերատիվի կառավարման, գյուղատնտեսության վարկավորման սկզբունքների վերաբերյալ: Այս գիտելիքների ներդնումն ու կիրառումը Հայաստանում կխթանի ՀՀ մարզերի հետագա զարգացումն ու առաջընթացը:

Վերադառնալ նախորդ էջ