ՀՄՀ-Հայաստան և Ֆարմ Կրեդիտ Արմենիա. համագործակցություն ի շահ բոլորի

2008-04-09

2008թ. ապրիլի 9-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի և Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի միջեւ կնքվեց պայմանագիր, համաձայն որի, Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ն պետք է իրականացնի ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկային բաղադրիչը եւ վարկեր տրամադրի գյուղաբնակ շահառուներին` գյուղատնտեսական արտադրությունը ընդլայնելու եւ արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառելու նպատակով: Պայմանագիրը ստորագրեցին ՀՄՀ-Հայաստան ծրագրի Գլխավոր Գործադիր Տնօրենը եւ Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կազմակերպության Գլխավոր Գործադիր Տնօրենը:

Վարկային բաղադրիչը ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա գործողության մասն է, որի շրջանակներում նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել տեխնիկական օժանդակություն գիտելիքների եւ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, ինչպես նաեւ` ծրագրի շահառուներին վարկային միջոցների տրամադրմամբ եւ վարկային բաղադրիչի իրականացման համար ընտրված ֆինանսական հաստատություններին տեխնիկական աջակցության ցուցաբերման միջոցով:

Բանկերին եւ վարկային կազմակերպություններին տրամադրվող վարկային միջոցների ընդհանուր գումարը կկազմի 8.5 մլն ԱՄՆ դոլար, որի տեւողությունը մինչեւ 7 տարի է, իսկ բազային տոկոսադրույքը` 4 տոկոս: Առաջին հատկացումը` 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արդեն իսկ տրամադրվել է հաղթող բանկերին եւ ՈՒՎԿ-ներին: Ընդհանուր առմամբ, մինչեւ 2008 թ. սեպտեմբեր ամիսը նախատեսվում է հատկացնել 3.5 մլն ԱՄՆ դոլար, 2008-2009 թթ.` 3.5 մլն դոլար, եւ 2009-2010 թթ.` 1.5 մլն դոլար:

Վերադառնալ նախորդ էջ