Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարի Լ. Յովանովիչի այցը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ գրասենյակ

2008-10-29

2008 թվականի հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարի Լ. Յովանովիչն այցելեց “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի գրասենյակ:  Հրավիրվածների  թվում էին նաև Ալեքս Ռասինը Հազարամյակների Մարտահրավերներ Կորպորացիայից և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան  գրասենյակի համակարգող Շոն Քարմոդին:

Մարի Լ. Յովանովիչը շրջեց գրասենյակում և ծանոթացավ աշխատակազմի հետ: Այնուհետև դեսպանին ներկայացվեց Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի պատմությունը, ընթացիկ աշխատանքներն ու հետագա պլանները: Դեսպանի, հյուրերի և աշխատակազմի միջև տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:

“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն իր շնորհակալությունը հայտնեց դեսպանին գրասենյակ այցելության համար և հույս հայտնեց հետագա երկկողմ համագործակցության:

Վերադառնալ նախորդ էջ