"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Ռազմավարական պլանավորման սեմինար

2008-10-31

2008 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը Լոռվա մարզի "Ավան Ձորագետ" հյուրանոցում տեղի ունեցավ "Ֆարմ Կրեդիտ Արմենա" ՈւՎԿ ԱԿ-ի ռազմավարական պլանավորման սեմինարը: Սեմինարին մասնակցում էին ՖԿԱ-ի ղեկավար անձնակազմը, ամբողջ  աշխատակազմը, դիտորդ խորհրդի անդամները և ՖԿԱ խորհրդատուն:

Սեմինարը վարում էին ԱՄՆ-ից Ջեորջիայի համալսարանի ներակայացուցիչները:

Սեմինարի մասնակիցները եռօրյա դասընթացի ժամանակ սահմանեցին և գնահատեցին կոոպերատիվի մի շարք սկզբունքներ, կազմակերպության համար կատարեցին SWOT վերլուծություն` դուրս բերելով կազմակերպության ուժեղ և թույլ  կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները: Այնուհետև այս վերլուծությունները հիմք հանդիսացան սահմանելու կազմակերպության ռառմավարական նպատակները 2009 թվականի և հետագա տարիների համար: Ներկաների կողմից յուրաքանչյուր ռազմավարական նպատակի համար քննարկվեցին և սահմանվեցին գործողության պլաններ:

Այս սեմինարը Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի համար բավականին կրթական և տեղեկատվական բնույթ էր կրում: Մինչև 2008 թվականի տարեվերջ պլանավորվում է մշակել և ավարտին հասցնել կազմակերպության ռազմավարական պլանն իր գործողությունների պլանով, որն էլ հիմք կհանդիսանա կազմակերպության գործունեության և ռազմավարական քայլերի իրականացման գործընթացում ինչպես եկող 2009 թվականի, այնպես էլ հետագա տարիների համար:  

Վերադառնալ նախորդ էջ