Հուսալի ճանապարհին (Դիտորդ խորհրդի նախագահ Սերյոժա Հայրապետյանի ուղերձ-շնորհավորանքը)

2014-09-18

Ամբողջացավ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի յոթամյա տարեգրությունը և այսօր տարիների հեռվից արժևորելով նրա դերակատարումը գյուղական համայնքներում կյանքի բարելավման ուղղությամբ՝ իրավամբ այն կարելի է գնահատել արդյունավետ և շահեկան: 2007թ. փետրվարին կազմակերպության հիմնադիր ժողովում, երբ դեռևս չէր փարատվել ոմանց մտավախությունը և կասկածները, 5 մարզերի 57 անդամների շահագրգիռ մասնակցությամբ ընտրվեցին կառույցի խորհրդի անդամները և նախագահը, գործադիր մարմինը, իսկ արդեն սեպտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը կառույցը գրանցեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվ, որն իր բնույթով առ այսօր միակն է Հայաստանում: "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի գործունեության տիրույթի աշխարհագրության ընդլայնումը մեծապես պայմանավորված էր նաև դիտորդ խորհրդի անդամների, "Գյուղկոոպ" աջակցության հիմնադրամի թիմային աշխատանքով: Մտավախությունը, տագնապները այսօր մնացել են հետևում: Դիտորդ խորհուրդը, որի անդամները ներկայացնում են հանրապետության մարզերը, գերազանցապես ներգրավված են գյուղատնտեսության արտադրության ոլորտում, ամենօրյա շփման մեջ է գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների հետ, կարողացավ գյուղական համայնքներում մատչելի և կիրառելի դարձնել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի "Համագործակցություն ի շահ բոլորի" կարգախոսի դրույթները, որդեգրած քաղաքականությունը:

Դյուրին չի եղել մարտահրավերներով և խոչընդոտներով լի անցած ճանապարհը ֆինանսական շուկայում: երկրում գործող ավելի քան երեսուն վարկային կազմակերպությունների և ավելի քան քսան բանկերի միջև մրցակցությունը մշտապես թելադրել է կառույցին որոնել աշխատանքի առավել արդիական և ճկուն մեթոդներ, վարկառուների վստահությունը պահպանելու հաստատակամ և նպատակասլաց աշխատաոճ: Անցած յոթ տարիներին խորհրդի գործունեությունը միտված է եղել կոոպերատիվ սկզբունքների հետևողական ներդրմանն ու խորացմանը, պահպանմանը: Անընդհատ կատարելագործել համայնքներին մատչելի ֆինանսավարկային ծառայություններ մատուցելու մեխանիզմը, ճիշտ և իրատեսորեն գնահատել գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները և ռիսկերը, նպաստել ագրոբիզնեսի համաշխարհային փորձի, տնտեսության կառավարման արդյունավետ մեթոդների և ձևերի տարածմանը և արմատավորմանը. ահա դիտորդ խորհրդի անդամների գործունեության ոչ լրիվ ցանկը: Այս ամենի իրականացմանն անշուշտ նպաստել են շարունակական շփումները ագրոբիզնեսի արտասահմանյան փորձագետների հետ, մշտադիտարկումները, իրավիճակի պարբերական վերլուծությունները մարզային համայնքներում, ինչու չէ նաև, հրապարակայնության և քարոզչության ապահովումը սեփական լրատվամիջոցներով("Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվի էլեկտրոնային կայք, "Գյուղկոոպ" լրատու): Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցան "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվիի փայատերերի տարեկան ընդհանուր ժողովը, ընտրվեցին խորհրդի նոր անդամներ, լրամշակվեցին կանոնադրության առանձին դրույթներ, հստակեցվեցին կազմակերպության հեռագնա ծրագրերը: Միայն անցած տարի նոր մասնաճյուղ բացվեց Արտաշատում, ներկայացուցչություն` Սիսիանում, արձանագրվեց անդամ -փայատերերի շոշափելի աճ:

Դիտորդ խորհրդի անդամների, անձամբ իմ անունից, շնորհավորելով մեր փայատեր շահառուներին կառույցի յոթամյա տարելիցի կապակցությամբ, ցանկանում եմ առանձնապես նշել մեր կոոպերատիվի կայացման գործում աշխատակազմի թիմային համերաշխ, արդյունավետ աշխատանքը՝ գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ Արմեն Գաբրիելյանի ղեկավարությամբ:

 

Վստահ եմ, որ հետայսու կշարունակենք մեր հուսալի երթը:

 

Դիտորդ խորհրդի նահագահ` Սերյոժա Հայրապետյան

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

Ավարտվեց "Խելամիտ վարկավորում" քարոզարշավը

2015-02-10 Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՛՛Ֆարմ Կրեդիտ Արմենիա՛՛ վարկային կոոպերատիվն անցկացնում է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն միացել է գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրին

2015-02-10 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ի գլխավոր...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" – ն նշեց իր թվով 10-րդ գրասենյակի՝ "Մյասնիկյան" մասնաճյուղի բացումը

2015-02-10 Սեպտեմբերի 18-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության թվով...