“ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ը շնորհեց շնորհակալական հավաստագիր “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ին

2009-01-16

2009թ. հունվարի 16-ին “ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը պաշտոնապես շնորհակալական հավաստագրեր հանձնեց “Ջրից դեպի շուկա” ծրագրի վարկային բաղադրիչի առաջին փուլն հաջողությամբ իրականացրած չորս ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց թվում էր “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվը:

Արարողությանը ներկա էին առաջին փուլն իրականացրած ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև վարկային ծրագրի վերահսկող Գյուղական ֆինանսավորման կառույցի (ԳՖԿ) տնօրեն Արա Մուրադյանը, ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ կազմակերպության տնօրեն Ռիչարդ Հարելբրինքը և շատ այլոք:

Ներկաները իրենց գոհունակությունը հայտնեցին բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծրագրի հաջող իրականացման համար և հույս հայտնեցին, որը գործընթացը կինի շարունակական:

Վերադառնալ նախորդ էջ