ՀՄՀ-Հայաստանը պայմանագիր կնքեց Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի հետ

2009-04-04

2009 թվականի ապրիլի 30-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ–Հայաստան ՊՈԱԿ-ի և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն պետք է իրականացնի ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկային բաղադրիչը և վարկեր տրամադրի գյուղաբնակ շահառուներին` գյուղատնտեսական արտադրությունը ընդլայնելու և արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառելու նպատակով:Պայմանագիրը ստորագրեցին ՀՄՀ-Հայաստան ծրագրի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Եղիազարյանը:

Վարկերը տրամադրվելու են միայն Երևանից դուրս բնակվող շահառուներին` գյուղատնտեսական արտադրության ամրապնդման, սարքավորումների արդիականացման, պտղատու ծառերի և խաղողի այգիների ընդլայնման, տնկիների ձեռքբերման, փոքր հողատերերին, գյուղատնտեսական և վերամշակող արդյունաμերության ապրանքների մարքեթինգին օժանդակելու նպատակով սարքավորումների ձեéùµերման, հավաքագրման կենտրոնների, գյուղատնտեսական վերամշակման ձեռնարկությունների հիմնման և ընդլայնմաննպատակներով:

Վարկառուները պետք է լինեն ոռոգման համակարգում ներդրումներից օգտվող այն ֆերմերները, որոնք մասնակցել են Ջրից դեպի շուկա բաղադրիչի դասընթացներին, ընդգրկվել են Ջրից դեպի շուկա բաղադրիչի ցուցադրական տնտեսության գործնական դասընթացում և պատրաստվում են կիրառել ծրագրի օգնությամբ ստացված գիտելիքները:

Բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրվող վարկային միջոցների ընդհանուր գումարը հինգ տարվա համար կազմում է 8.5 մլն ԱՄՆ դոլար, ժամկետայնություն` մինչև  7 տարի:

Վերադառնալ նախորդ էջ