“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի աշխատակազմի 4 ներկայացուցիչներ մասնակցել են Microfin ծրագրի դասընթացին Վաշինգտոնում, ԱՄՆ

2009-05-03

Ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի աշխատակազմի 4 ներկայացուցյչներ (Արմեն Գաբրիելյան-Գործադիր տնօրեն, Նախագահ, Մուշեղ Պետրոսյան-Գործադիր տնօրենի տեղակալ, Մեսրոբ Ավագյան-Ներքին աուդիտոր, Լիլիթ Ղարայան-Պլանավորման և վերլուծությունների բաժնի պետ)  մասնակցել են “Բիզնես պլանավորում և ֆինանսական կանխատեսումներ Միկրոֆին ծրագրի միջոցով” դասընթացին Վաշինգտոնում, ԱՄՆ: Միկրոֆինը (Microfin) համակարգչային ծրագիր է, որը ստեղծվել է օժանդակելու միկրոֆինանսավորող ընկերություններին բիզնես պլանավորման և ֆինանսական կանխատեսումների գործում: Այս ծրագիրը և իր բիզնես պլանավորման ձեռնարկը ստեղծվել են Consultative Group to Assist the Poorest (CGAP) և Women's World Banking (WWB) կազմակերպությունների աջակցությամբ: Ծրագիրը և օժանդակող նյութերը առաջին անգամ մշակվել են 1997թ.-ին և մինչ օրս օգտագործվում են հարյուրավոր միկրոֆինանսավորող կազմակերպությունների կողմից: Դասընթացին ներկա էին ավելի քան 20 մասնակիցներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից: Նրանք ներկայացնում էին միկրոֆինանսավորող կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, խորհրդատվական ընկերություններ, այլ կազմակերպություններ:

Վերադառնալ նախորդ էջ