ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի Նախագահ, Գործադիր տնօրեն Պարոն Լի Սթրոմի այցը Հայաստան

2009-10-05

Սեպտեմբեր ամսին ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի Նախագահ, Գործադիր տնօրեն Պարոն Լի Սթրոմը այցելել է Հայաստան (Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի գրասենյակ) և ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելել է Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի անդամ-հաճախորդների տնտեսությունները:

Պարոն Սթրոմը և ՖԿԱ-ի գործադիր տնօրեն պարոն Ա. Գաբրիելյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Նախագահ պարոն Ջավադյանի, ԿԲ խորհդի անդամների և անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ՖԿԱ-ի դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, համաշխարհային ֆիանանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների վրա: Պարոն Սթրոմը ներկայացրեց ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի դերը և կարևորությունը ԱՄՆ-ի գյուղատնտեսության զարգացման գործում 20-րդ դարի սկզբում. նա նշեց, որ ՖԿԱ-ն ստանձնում նույն կարևոր դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում:

Պարոն Սթրոմը և ՖԿԱ-ի գործադիր տնօրեն պարոն Ա. Գաբրիելյանը հանդիպել են ՀՀ Գյուղատնտեսության Նախարար պարոն Գերասիմ Ալավերդյանի հետ: Նրանք քննարկել են ՀՀ գյուղատնտեսության առկա խնդիրները, ՀՀ կառավարության գործունեությունը այդ ոլորտի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման գործում: Պարոն Սթրոմը նշել է, որ ՖԿԱ-ն կարող հանդես գալ որպես ՀՀ կառավարության վստահելի գործընկեր այս գործում:

Պարոն Սթրոմը այցելել է ՖԿԱ-ի 8 անդան-հաճախորդների տնտեսություններ (խաղողի այգիներ, գինու գարծարան, ձկնաբուծական տնտեսություն, այլ տնտեսություններ) և տպավորված է մնացել հայ գյուղացու աշխատասիրությամբ:

Պարոն Սթրոմը ներկա է եղել ՖԿԱ-ի առաջին լիզինգային ծառայության պայմանագրի ստորագրման և տրակտորի հանձնման արարողությանը Վայոց Ձորի մարզում:

Վերադառնալ նախորդ էջ