Կովկասի Գյուղտնտեսության զարգացման կենտրոնի ծրագրային ղեկավար Փոլ Ստրասբերգի այցը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ

2010-02-25

2010թ. փետրվարի 15-ին, Փոլ Ստրասբերգը`ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Ծառայությունների բաժնի Կովկասի Գյուղտնտեսության զարգացման կենտրոնի ծրագրային ղեկավարը, առաջին անգամ այցելեց Հայաստան և մեկօրյա այցելություն ունեցավ ՖԿ անդամ-փայատերերի տնտեսություններ Վայոց Ձորի և Արարատի մարզերում:

Առաջին այցն ուղղված էր դեպի Արարատի մարզ, գյուղ Ավշար` ՖԿ անդամ-փայատեր Հ. Հովհաննիսյանի տնտեսություն`լոլիկի, վարունգի ջերմոցով, ծիրանի ծառերով: Պրն Ստրասբերգը տեղում ծանոթացավ լոլիկի աճեցման, բերքահավաքի և գործընթացի բոլոր  նրբությունների հետ:

Երկրորդ այցն ուղղված էր դեպի Վայոց Ձորի մարզ, գյուղ Արենի` ՖԿ անդամ-փայատերեր Սիմոնյան եղբայրների տնտեսություն, որն իր մեջ ընդգրկում էր` չրերի արտադրություն, գինեգործություն, պտղատու ծառեր, արևային չորացման շինություն և այլն: Տեղում պրն Ստրասբերգը ականատես եղավ նաև լիզինգով տրամադրված առաջին տրակտորի աշխատանքին:

Վերջին այցի հանգրվանը եղավ Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, ՖԿ Խորհրդի նորընտիր անդամ Ա. Զաքարյանի հիմնած “Վայք Գրուպ” գինու արտադրամասը` իր մառաններով, պահեստով և այլն: Պրն Զաքարյանի տնտեսությունն իր մեջ ներառում է նաև խաղողի այգիներ և այլ պտղատու ծառեր:

Վայոց Ձոր և Արարատ մարզեր կատարած այցելությունները  բավական հետաքրքրական և տպավորիչ էին Փոլ Ստրասբերգի համար, որն իր պատկերացումը կազմեց ՖԿ վարկային և լիզինգային գործունեության վերաբերյալ, գործունեություն, որը նպատակ ունի նպաստելու  Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացմանը:

 

Վերադառնալ նախորդ էջ