Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի և Ֆինանսաբանկային Քոլեջ հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է:

2010-05-06

2010 թվականի մայիսի 4-ին Ֆինանսաբանկային Քոլեջ հիմնադրամում տեղի ունեցավ Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ վարկային մասնագետների վերապատրաստման երկամսյա դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի փետրվար ամիսները Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ տասնչորս վարկային մասնագետների համար կազմակերպվեց վերապատրաստման երկամսյա դասընթաց, որը նպատակաուղղված էր վարկային մասնագետների գիտելիքների զարգացմանն ու ընդլայնմանը: Դասընթացը վերաբերվում էր ՀՀ Վարկավորման իրավական կարգավորմանը, վարկավորման փուլերին, վարկունակության գնահատման, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների տնտեսական հիմնական նորմատիվներին, վարկերի դասակարգման ու պահուստավորման կարգին և այլն:

 Վարկային մասնագետները ստացան և տեսական, և գործնական գիտելիքներ և ցուցաբերեցին լավագույն արդյունքները ավարտական թեսթի ժամանակ:

 Ինչպես իր շնորհավորական խոսքում նշեց Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի տնօրեն Արմեն Սարոյանը` “Ֆինանսաբանկային քոլեջ Հիմնադրամի և “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռ 2007 թվականից, երբ ՖԿԱ-ն դեռ իր առաջին քայլերն էր կատարում ՀՀ ֆինանսական համակարգում, և համոզված ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի դեռ շատ տարիներ”:

ՖԿԱ Գլխավոր գործադիր տնօրեն Ա. Գաբրիելյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Ֆինանսաբանկային Քոլեջ հիմնադրամի աշխատակազմին, դասախոսական կազմին` ի դեմս տնօրեն Արմեն Սարոյանին, և կարևորեց քոլեջի դերը ՀՀ ֆինանսական համակարգի մասնագետների վերապատրաստման և կրթության զարգացման գործընթացում: Ա. Գաբրիելյանը նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում Ֆինանսաբանկային Քոլեջ հիմնադրամի ուսումնական ծրագրերում նաև իր ուրույն տեղը կգտնի Կոոպերատիվների գաղափարի տարածումը և ուսուցանումը քոլեջի ուսանողներին, որին էլ ՖԿԱ-ն պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել:

Վերադառնալ նախորդ էջ