ՀՀ փոխվարչապետի և ԱՄՆ դեսպանի այցը ՖԿԱ անդամ-փայատերերին Արմավիրի մարզում

2010-08-05

Ս/թ. օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ Տարածքային Կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանի ուղեկցությամբ այցելեցին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության անդամ-փայատերեր Արամայիս Մեկքոնյանի և Վահրամ Հարությունյանի տնտեսությունները: Այցին ներկա էին նաև "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ԱՄՆ գյուղդեպարտամենտի գյուղատնտեսության մասնագետ Լևոն Գյուլխասյանը, “Հազարամյակի Մարտահրավեր” Կորպորացիայի տնօրեն Ալեքս Ռասինը, "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր  գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

 "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ը հանդիսանում է «Հազարամյակի մարտահարվեր հիմնադրամ-Հայաստան» "Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակներում վարկ տրամադրող կազմակերպություններից մեկը, որն իրականացնում է ֆերմերների աջակցության ծրագրեր:

Փոխվարչապետի և տիկին դեսպանուհու այցելության առաջին տեղամասը  Հայթաղ համայնքն էր`ՖԿԱ անդամ-փայատեր Արամայիս Մեկքոնյանի 1067 քմ մակերեսով ապակեպատ ջերմոցը`կառուցված ՖԿԱ-ի ֆինանսական աջակցությամբ: ՖԿԱ-ի կողմից տրամադրված վարկի միջոցով պրն Մելքոնյանը մտադիր է ջերմատանն անցկացնել կաթիլային և ոռոգման համակարգեր:

Այցելության հաջորդ հանգրվանը Առատաշեն համայնքի բնակիչ, ՖԿԱ անդամ-փայատեր և Խորհրդի անդամ Վահրամ Հարությունյանի 32 հա (որից 8 հա ընդլայնվել է ՖԿԱ տրամադրված վարկի շնորհիվ)խաղողի և 8 հա պտղատու այգիներն էին: ՖԿԱ ֆինանսավորմամբ պրն Հարությունյանը կառուցում է 300 քմ մակերեսով անասնագոմ, որտեղ բտելու է խոշոր եղջերավոր անասուններ:

Առատաշեն համայնքի այցելությանը ներկա էին նաև ֆերմերներ Խաչիկ Գասպարյանը և Գայանե Բաբայանը, ովքեր ձեռք են բերել “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի կողմից լիզինգով տրամադրված տրակտորներ:

Հարկ է նշել, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ 270 անդամ-փայատերերից 78-ը Արմավիր մարզի բնակիչներ են: Այդ մարզում ՖԿԱ-ն տրամադրել է 85 վարկ` 326.570.000 ՀՀ դրամ արժողությամբ, որից 63-ը` ՀՄՀ-Հայաստան “Ջրից դեպի շուկա” ծրագրի շրջանակներում: Կազմակերպության ֆինանսական վարձակալությամբ տրամադրված 33 տրակտորներից 12-ը հատկացվել է Արմավիրի մարզին: “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի կողմից տրամադրված վարկերի միջոցով մարզում կառուցվել են ջերմոցներ, հիմնվել այգիներ, չորանոցներ, սառնարաններ, ձեռք է բերվել գյուղտեխնիկա:

Վերադառնալ նախորդ էջ