Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվը մասնակցում է ԱՄՆ-ում ծրագրերի ղեկավարման գործնական կիրառության վերապատրաստման դասընթացների

2010-09-29

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը, “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ղեկավար անձնակազմի մի քանի ներկայացուցիչներ  այցելեցին Քոլեջ Ստեյշն  քաղաք, Տեխաս, ԱՄՆ:  Այցը կազմակերպվել էր Քոքրանի ծրագրի շրջանակներում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Ծառայությունների Վարչության աջակցությամբ   և նվիրված էր  ՖԿԱ  կարողությունների զարգացմանը  ռազմավարական պլանավորման եւ ծրագրերի մշակման բնագավառներում, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալ ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի գործունեության հետ: ՖԿԱ պատվիրակությունը հանդիպեց Ֆարմ Կրեդիտ Համակարգի բանկերի, միավորումների, վարկային միությունների հետ,  քննարկվեցին կառավարման թեմաներին առնչվող հարցեր:  ՖԿԱ անձնակազմի անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալու ԱՄՆ-ում գործող գյուղատնտեսության ֆինանսավորման համակարգի տարբեր մակարդակների, պորտֆելի կառավարման, ռիսկերի կառավարման և հարակից այլ հարցերի հետ:

«Այս այցը կարևոր ներդրում է մեր մարդկային կապիտալի զարգացման և կարողությունների կառուցման գործում, որը կնպաստի ՖԿԱ գործնական ռազմավարության կատարելագործմանը,, հայաստանյան շուկայում մրցունակ դիրք գրավելուն:  Նման դասընթացները շարունակական բնույթ են կրելու և կխթանեն  հետագա մարդկային կապիտալի զարգացումը », - ասել է ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը: 

«Մենք դիտում ենք ՖԿԱ-ը  որպես կարևորագույն մեխանիզմ`ուղղված  հայ ֆերմերների կյանքի պայմանների բարելավմանը և ԱՄՆ Գյուղդեպարտամենտը կշարունակի աջակցել ՖԿԱ-ի կարողությունների զարգացմանը », - նշել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի ներկայացուցիչ Լևոն Գյուլխասյանը:

Վերադառնալ նախորդ էջ