“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” միակ ՈՒՎԿ-ն է, որ ընդգրկվել է Համաշխարհային բանկի “ՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիության” վարկային ծրագրի մեջ

2010-10-01

2010 սեպտեմբերի 29-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցավ պայմանագրի ստորագրման արարողություն “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ի և ՀՀ Կենտրոնական Բանկի միջև` Համաշխարհային Բանկի ՓՄՁ ֆինանսական հասանելիության վարկային ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին 50-ից ավել հրավիրյալներ, այդ թվում` ներկայացուցիչներ Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ԱՄՆ դեսպանությունից, վարկային կազմակերպություններից, ՖԿԱ Դիտորդ խորհրդի անդամներ, անդամ-փայատերեր, լրատվամիջոցներ և այլն:

“Այսօր նշանակալից օր է Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կազմակերպության համար և խորին շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել ՀՀ Կենտրոնական Բանկին, Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակին` ՖԿԱ-ի հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար, ինչպես նաև ԱՄՆ փոխդեսպան պ-ն  Բրյուս  Դենահյուին, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ՀայաստանյանԳրասենյակի տնօրեն Ֆրեդ Ջոնստոնին մեր հաջողությունը մեզ հետ կիսելու համար: Ես կարևորում եմ այս ծրագրի նշանակությունը, որը հնարավորություն կտա ՖԿԱ ընդլայնելու իր գործունեությունը` տրամադրելով վարկեր ծրագրի շրջանակներում”, - իր ելույթում նշել է ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:

“ՓՄՁ վարկավորման ծրագիրը կառավարության հակաճգնաժամային ծրագրի մի մասն է` ուղղված Հայաստանում ՓՄՁ զարգացմանը: Ծրագրին մասնակից բանկերը և ՖԿԱ-ն վարկեր կտրամադրեն փոքր և միջին ձեռնարկություններին,: Ես շատ կարևորում եմ այս ծրագրի կարևորությունը, ինչպես նաև Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի դերը, որը հիմնվել է ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի մոդելի հիման վրա և մեծապես աջակցում է հայ ֆերմերներին - իր խոսքում նշել է ՀՀ Կենտրոնական Բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

“Ֆարմ Կրեդիտը առաջին վարկային կազմակերպությունն է, որն իրավունք է նվաճել մասնակցելու այս ծրագրին` ՀՀ մի շարք առևտրային բանկերի հետ մեկտեղ և դարձել ծրագրի մասնակից` անցնելով համապատասխան ստուգում ՀՀ ԿԲ և ՀԲ կողմից”,- ասել է Համաշխարհային Բանկի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը:
"Ես կարևորում եմ այս ծրագրի նշանակությունը, որն հասանելի ռեսուրսների մուտքի հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև ՖԿԱ դերն ու կարևորությունը ՀՀ գյուղական վարկային ֆինանսավորման ոլորտում: ՖԿԱ-ն սերտորեն համագործակցում է ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի հետ, որոնց աջակցությունը ՖԿԱ-ին շարունակական բնույթ է կրելու”,- իր հերթին նշեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուն:

Վերադառնալ նախորդ էջ