"Ֆարմ Կրեդիտ Արմենիան” մասնակցեց ”Արմենիա Էքսպո 2011” ցուցահանդեսին

2011-09-13

Սեպտեմբերի 9-11 Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ մասնակցեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին`նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: ՖԿԱ-ն այնտեղ հանդես եկավ իր լիզինգային և վարկային ծառայությունների առաջարկով, մասնավորապես` ցուցադրվեցին լիզինգով տրամադրվող չինական YTO մակնիշի տրակտորները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին ցուցահանդեսի այցելուների շրջանում:

Արդեն ավանդույթ դարձած այս ցուցահանդեսը  ՖԿԱ-ին հնարավորություն ընձեռեց  ներկայացնել իր ծառայությունները ոչ միայն հիմնական սպառողներին` գյուղաբնակներին, այլ նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներին:

Վերադառնալ նախորդ էջ