“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ին անդամագրվել է 1000-րդ անդամ-փայատերը

2012-01-13

ՖԿԱ 1000-րդ վարկառուն (Վիդեո)

 

2012թ. հունվարի 12-ին “Կոնգրես” Հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի 1000-րդ անդամ-փայատիրոջ անդամագրմանը: Իրադարձությանը ներկա էին ՖԿԱ 100-ից ավել անդամ-փայատերեր, ՀՀ Կենտրոնական Բանկի,Համաշխարհային Բանկի, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  ներկայացուցիչներ, ԱՄՆ-ից ժամանած ԱՄՆ Գյուղդեպարտամենտի ղեկավար անձինք, Մարկ Հոուֆրնը, Դանիելա Մաորը , Ֆրեդ Ջոնսթոնը ինչպես նաև Դեպարտամենտի  Հայաստանյան Գրասենյակի ղեկավար Գրեգորի Բութը:

Շնորհավորելով կոոպերատիվի 1000-րդ անդամ-փայատեր Շուշանիկ Մարտիրոսյանին, ՖԿԱ գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր կազմակերպություններին, որոնք զորավիգ են եղել Ֆարմ Կրեդիտ Արմենիայի  զարգացմանն այս տարիների ընթացքում, մասնավորապես Համաշխարհային Բանկի Հայաստանյան Գրասենյակին, ՀՄՀ-Հայաստանին, ՀՀ Կենտրոնական Բանկին, Գերմանահայկական Հիմնադրամին և հատկապես ԱՄՆ Գյուղդեպարտամենտին` իր մշտական աջակցության համար: Ելույթի վերջում պրն Գաբրիելյանը   փայամասնակցության հավաստագիր հանձնեց  1000-րդ անդամ-փայատեր Շուշանիկ Մարտիրոսյանին:

Խոսելով ՖԿԱ հաջողությունների մասին` ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը  նշեց, որ որպես վերահսկող և կարգավորող մարմին`ՀՀ ԿԲ ողջունում է շուկայում նման ընկերությունների առկայությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում ականատես կլինեն ՖԿԱ նորանոր հաջողություններին:

Իր ելույթում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Հայաստանյան Գրասենյակի տնօրեն  Գրեգորի Բութը  հույս հայտնեց, որ ՖԿԱ և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի փոխշահավետ համագործակցությունը կլինի շարունակական և երկարատև:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Հրաչյա Ծպնեցյանը նախարարության անունից շնորհավորեց ՖԿԱ 1000-րդ անդամ-փայատիրոջը և մեծապես գնահատեց ՖԿԱ դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում`կարևորելով այն փաստը, որ ՖԿԱ-ն կառույց է` ստեղծված հայ ֆերմերների կողմից: Պրն Ծպնեցյանը կարևորեց նաև ՖԿԱ համագործակցությունը միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:

Ելույթի իր խոսքում ՀՄՀ-Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մելոյանը  բարձր գնահատեց ՖԿԱ  ստեղծումը`նշելով, որ այն ձևավորել է  վարկային լավ կենսագրություն` առաջինն է  ՀՄՀ  ծրագրի շրջանակներում սեփական նախաձեռնությամբ ներդրել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ, ՀՄՀ-Հայաստանի ինը ֆինանսական հաստատությունների մեջ  քանակով ամենաշատ վարկերն է տրամադրել և որպես ելույթի եզրափակում` ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրենին հանձնեց պատվոգիր` ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկային բաղադրիչի իրականացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Վերադառնալ նախորդ էջ