“Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ ռազմավարական պլանավորման սեմինար Աղվերանում

2012-02-06

2012թ. փետրվարի 2-4 Կոտայքի մարզում գտնվող Աղվերան հյուրանոցում Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն անցկացրեց թվով չորրորդ ռազմավարական պլանավորման սեմինարը,որին մասնակցում էր ՖԿԱ ողջ անձնակազմը և Դիտորդ Խորհրդի անդամները:

Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀՀ միակ վարկային կոոպերատիվի ընթացիկ գործունեությանը և ապագա պլաններին; Մասնավորապես` ստորաբաժանման ղեկավարների կողմից ներկայացվեցին 2011թ. վարկային տվյալները, ցուցանիշներն ու արդյունքները, 2012թ. աշխատանքային պլանները, վարկային պորտֆելի վերլուծությունը, քննարկվեցին բազմաթիվ հարցեր, տեղի ունեցան գործնական դերային և խմբակային խաղեր և առաջադրանքներ: 
Ներկայացվեց նաև 2012-2015թթ. ռազմավարական պլանները (վարկային պորտֆել, ակտիվների, կապիտալի աճ, բիզնես միջավայրի հիմնական մրցակիցները, ռազմավարական նպատակային հիմնական ցուցանիշները առաջիկա 3 տարիների ընթացքում): Կատարվեց մտքերի փոխանակում, SWOT վերլուծություն, որի արդյունքները համեմատվեցին նախորդ տարվա արդյունքների հետ, ինչպես նաև տարատեսակ քննարկումներ: 
Սեմինարի 2-րդ օրը կայացավ նաև ՖԿԱ հերթական Դիտորդ Խորհրդի նիստը:

Վերադառնալ նախորդ էջ