“Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ն մասնակցեց 15րդ Միջազգային Միկրոֆինանսավորման համաժողովին

2012-06-01

Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն` գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ,  մասնակցեց “Բիզնես թե զարգացում. Ժամանակն է ընտրելու” խորագրով 15րդ Միջազգային Միկրոֆինանսավորման ամենամյա համաժողովին, որը կայացավ մայիսի 29-30 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: 
Համաժողովին մասնակցել են 400 ավել միկրոֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում ՖԿԱ-ն հանդիպեց մի շարք հնարավոր ներդրողների և համագործակցողների հետ: Բանակցությունների արդյունքում հետագա համագործակցության մի քանի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Վերադառնալ նախորդ էջ