Տեղի ունեցավ համաձայնագրի կնքում "ԳՖԿ-ԾԻԳ" ՊՀ և "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի միջև

2012-10-04

Ս.թ. հոկտեմբերի 4-ին Ֆարմ Կրեդիտ Արմենիա գրասենյակում տեղի ունեցավ Փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացմանը ուղղված փոխառության համաձայնագրի կնքում Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ և ԳՖԿ-ԾԻԳ ՊՀ  միջև:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ տնօրեն Արմեն Գաբրիելյանը նշեց, որ ՖԿԱ-ն մեծ փորձ ունի փոքր և միջին գյուղական բիզնեսի վարկավորման գործում և հաջողությամբ տեղաբաշխել է Հազարամյակների մարտահրավերներ – Հայաստան ծրագրի և Համաշխարհային բանկի ՓՄՁ ֆինանսական հասանելության վարկային ծրագրի ֆինանսական ռեսուրսները և այդ պայմանագիրը թույլ կտա  ընդլայնել կազմակերպության վարկավորման շրջանակները:
ԳՖԿ ԾԻԳ-ի կոորդինատոր, ՀՀ Կառավարության աշխատակազմի ՙԳՏՏԶ՚ ԾԻԳ ՊՀ-ի տնօրեն՝ Սերգեյ Վիրաբյանը իր հերթին նշեց, որ “Գյուղական ֆինանսավորման կառույցը այս տարի մշակել և ներդրել է նոր ֆինանսավորման մեխանիզմ Վարկային կազմակերպությունների համար և ԳՖԿ-ԾԻԳ-ը ակնկալում է Ֆարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ-ի կողմից ծրագրի շահառուների ի դեմս գյուղական տարածքների տնտեսվարող սուբյեկտների ակտիվ վարկավորում, ինչպես նաև որակյալ և համալիր սպասարկում:
ՀՀ ֆինանսների նախարարության ներքո գործող ՙԳյուղական Ֆինանսավորման Կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ՚` ԳՖԿ-ԾԻԳ պետական հիմնարկը հիմնվել է 2005թ. հոկտեմբերին` համաձայն Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի (ԳԶՄՀ-IFAD) և Հայաստանի Հանրապետության միջև կնքված ՙԳյուղական տարածքների տնտեսական զարգացման՚ ծրագրի իրականացման վարկային համաձայնագրի պահանջների: ԳՖԿ-ԾԻԳ-ի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը գյուղական տարածքներում՝ փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար համապատասխան ֆինանսական միջոցները առավել մատչելի դարձնելու միջոցով: Այսօր ԳՖԿ-ԾԻԳ-ի գործառույթներն իրականացվում են ԳԶՄՀ-IFAD և Համաշխարհային Բանկի Ջարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) ֆինանսական աղբյուրների շրջանակներում:  ԳՖԿ-ԾԻԳ-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը նշված աղբյուրներից ստեղծման պահից առ այսօր կազմում է ավելի քան 30 մլն. ԱՄՆ դոլար՝ ֆինանսավորվել են մոտ 1056 ծրագրիր ՀՀ բոլոր գյուղական տարածքներում:

Վերադառնալ նախորդ էջ