PUM մասնագետը դասընթացներ է անցկացնում ՖԿԱ անդամ-փայատերերի համար

2012-12-28

2012թ. դեկտեմբերին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն հյուրընկալել էր PUM-Նիդեռլանդների ավագ փորձագետ պարոն Յնզե վան դեր Հոնինգին: Վերջինս իր 10-օրյա այցի ընացքու, սեմինարներ անցկացրեդ ՖԿԱ անդամ-փայատերերի համար անասնաբուծության թեմայի վերաբերյալ:  Դասընթացն անց էր կացվում ՖԿԱ “Արմավիր” մասնաճյուղում: Պրն. Հոնինգը դաշտային այցելություններ կատարեց նաև Արմավիրի և Կոտայքի մարզերի ՖԿԱ անդամ-փայատերերի տնտեսություններ: Դասընթացի թեմաներն էին՝ անասնաբուծություն, անասնապահություն, անասունների սնունդ և խնամք:
Սեմինարները բավական տեղեկատվական բնույթ էին կրում ֆերմերների համար և կնպաստեն անասնաբուծական գործունեության կազմակերպման բարելավմանը:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության  PUM գործակալությունը միավորում է զարգացող երկրների ձեռնարկատերերին և Նիդեռլանդների ավագ փորձագետներին, աոքեր 30 տարվա փորձ ունեն գործնական բնագավառում: Ավագ փորձագետերը կամավոր կերպով կիսում են իրենց գիտելիքն ու փորձը՝ իրականացնելով կարճաժամկետ նախագծեր: 
2012թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի  ստորագրում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ-ի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության  PUM գործակալության միջև, համաձայն որի կազմակերպության անդամ-փայատերերը կստանան տեխնիկական աջակցություն իրենց հուզող գյուղատնտեսական խնդիրների շուրջ, ինչպես նաև գործնական խորհրդատվություն հոլանդացի մասնագետների կողմից:

Վերադառնալ նախորդ էջ