Դասընթացներ Դիտորդ Խորհրդի և ղեկավար անձնակազմի համար

2013-01-18

Հունվարի 15-17 “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ կրկին անգամ հյուրընկալել էր ԱՄՆ-ից ժամանած դասընթացավարների, ովքեր Խորհրդի անդամների և ղեկավար անձնակազմի համար կազմակերպեցին դասընթացներ, որոնց թվում էին՝ Տեխասի A&M Համալսարանի դասախոս Ջոն Փենսոնը և Opportunity International միջազգային ընկերության ռիսկերի կառավարման գլխավոր մասնագետ Լին Էքստոնը: 

Դասընթացների առաջին երկու օրերի հիմնական թեմաներն էին՝ Խորհրդի կառավարում, ռիսկերի կառավարում և Խորհրդի անդամների դերն ու պարտականությունները: Խորհրդի անդամները ներգրավվեցին նաև երեք դեպքերի ուսումնասիրության (ներքին աուդիտի չարաշահում, դրամաշնորհի առաջարկ, ստրեսի թեստավորում), Խորհրդի ինքնագնահատման գործընթացներում., Կառավարման ձեռնարկի քննարկման, աուդիտի և Մարդկային Ռեսուրսների կառավարման կոմիտեների և վերջիններիս աշխատանքների քննարկման մեջ: 
Ղեկավար անձնակազմի համար կազմակերպված դասընթացն ընդգրկոմ էր հետևյալ թեմաները՝ ռիսկերի կառավարման հիմնախնդիրները, մարտավարական պլանի ստրեսի թեստավորումը, ռիսկերի մատրիցա և այլն: Կազմակերպված սեմինարներն անց էին կացվում ինտերակտիվ եղանակով՝ ներառելով խմբային քննարկումներ, դեպքերի ուսումնասիրություններ, խմբային առաջադրանքներ` այսպիսով դասընթացները դարձնելով ավելի մատչելի և տեղեկատվական:

Վերադառնալ նախորդ էջ