Մասնաճյուղերի ընդլայնում

2013-01-29

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մոտ գտնվել գյուղական համայնքներում բնակվող իր անդամ-փայատերերին՝ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն շարունակում է մասնաճյուղերի ընդլայնման իր մարտավարությունը, այսպիսով, դարձնելով իր վարկային և լիզինգային ծառայություններն ավելի հասանելի և կարևոր դեր խաղալով գյուղական տնտեսությունների զարգացման գործընթացում: 2012թ. դեկտեմբերին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն բացեց երկու մասնաճյուղ Արարատի և Արմավիրի մարզերում:

Մինչ այդ, ՖԿԱ-ն ուներ ներկայացուցչություն Մասիս քաղաքում, որը հետագայում վերածվեց մասնաճյուղի: Արմավիրի մարզում նորաբաց “Էջմիածին” մասնաճյուղը կսպասարկի Էջմիածնի հարակից գյուղերը: Արմավիրի մարզում երկրորդ մասնաճյուղի բացումը պայմանավորված է այն փաստով, որ ընդհանուր վարկային պորտֆելի 38%-ը կենտրոնացված է այդ մարզում՝ ունենալով ավելի քան 1000 անդամ-փայատերեր: 
Միևնույն ժամանակ “Վայոց Ձոր” մասնաճյուղը սկսեց իր գործունեությունը Եղեգնաձոր քաղաքում՝ սպասարկելով Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի գյուղական համայքները: 
Նոր մասնաճյուղերի բացումը կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը և նոր հաճախորդների ներգրավմանը: Գյուղական համայնքներում ՖԿԱ մասնաճյուղերի ընդլայնումը կնպաստի նաև տեղական տնտեսական աճին՝ ֆինանսավորելով տեղական գյուղատնտեսական տնտեսությունները:  

Վերադառնալ նախորդ էջ