Հերթական Դասընթացներ ՖԿԱ Դիտորդ Խորհրդի համար

2013-03-15

Ս.թ. մարտի 11-13 “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ հյուրընկալեց ԱՄՆ ժամանած դասընթացավարների, ովքեր Խորհրդի անդամների և ղեկավար անձնակազմի համար կազմակերպեցին դասընթացներ, որոնց թվում էին՝ Տեխասի A&M Համալսարանի դասախոս Ջոն Փենսոնը և Opportunity International միջազգային կազմակերպության ռիսկերի կառավարման գլխավոր մասնագետ Լին Էքստոնը: 
     
Սեմինարների օրակարգում ընդգրկված էին հետևյալ թեմաները՝ Խորհրդի կառավարում, ռիսկերի կառավարում, խորհրդի անդամների դերն ու պարտականությունները, ռիսկերի գնահատում, ռիսկային ախորժակ, ինչպես նաև մարտավարական բիզնես ծրագրի նպատակն ու խնդիրները, անհրաժեշտ փոփոխությունների ոլորտները, համապատասխանելիությունը ՖԿԱ ռիսկային ախորժակի և տարեկան բիզնես պլանի հետ:

Եռօրյա դասընթացների հիմնական նպատակը միջազգային փորձի և գիտելիքների փոխանցումն է ՖԿԱ Դիտորդ Խորհրդին և անձնակազմին: Կազմակերպված սեմինարն իր բնույթով առանձնանում էր բարձր արդյունավետությամբ, որի դասավանդման ընթացքում տեղի ունեցան դեպքերի ուսումնասիրություններ, քննարկումներ կլոր սեղանի շուրջ, ինտերակտիվ քննարկումներ:

Վերադառնալ նախորդ էջ