Համագործակցության պայմանագրի ստորագրում “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ի և “Դրիմ Գարդեն” ՍՊԸ-ի միջև

2013-03-20

Ս.թ. մարտ ամսին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ն և “Դրիմ Գարդեն” ՍՊԸ-ն կնքեցին համագործակցության պայմանագիր լիզինգային գործարքների շրջանակներում: “Դրիմ Գարդեն” ՍՊԸ-ն ներմուծում է իտալական և սերբական գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ և հանդիսանում է սերբական “Ագրոմեխանիկա” ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում  և ներկրում է նաև անհրաժեշտ բոլոր պահեստամասերը: Ներկրված արտադրանքը ներառում է՝ խոտհնձիչներ, քարշակներ, շարքացաններ, կուլտիվատորներ և այլն:  
Այս համագործակցությունը հնարավորություն կտա գյուղատնտեսներին ձեռք բերել իտալական և սերբական արտադրության գյուղտեխնիկա լիզինգային պայմաններով: Ընկերության ներկրած ապրանքատեսականին ձեռք բերելու համար դիմող հաճախորդների համար լիզինգը կլինի առանց կանխավճարի և սկսած 11% (ՀՀ դրամով) տոկոսադրույքից:
Հուսով ենք, որ “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ-ի և “Դրիմ Գարդեն” ՍՊԸ-ի փոխշահավետ համագործակցությունը կլինի երկարատև, այսպիսով նպաստելով նաև Հայաստանի գյուղական համայքների զարգացմանը:

Վերադառնալ նախորդ էջ