"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն դարձավ Եվրոպայի Կոոպերատիվների անդամ

2013-05-14

ՖԿԱ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը մասնակցեց Կոոպերատիվների Եվրոպայի ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 6-7 Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Ժողովի ընթացքում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն հաստատվեց որպես Եվրոպայի Կոոպերատիվների անդամ: Իրադարձությանը մասնակցում էին կոոպերատիվ ձեռնարկություններ և կոոպերատիվ կազմակերպություններ ողջ Եվրոպայից: Այս տարի հանդիպումն ընդգրկում էր նաև ղեկավար մարմնի ընտրություններ և ռազմավարական քննարկումներ: Մայիսի 6-ին Դիրք Լեհնհոֆը ընտրվեց Եվրոպայի Կոոպերատիվների նախագահ: Ընտրությանը մասնակցում էին Եվրոպայի Կոոպերատիվների անդամների 90%-ը, որից 2/3-ը քվեարկեցին նորընտիր նախագահի և նոր Խորհրդի օգտին:  Իրադարձության 1-ին օրը նվիրված էր Կոոպերատիվների Եվրոպայի ընդհանուր ժողովին, իսկ երկրորդ օրը տեղի ունեցան երկու թեմատիկ սեմինարներ և կլոր սեղանի քննարկումներ:
Կոոպերատիվների Եվրոպայի տարեկան ժողովը հիանալի առիթ էր ամրապնդելու կոոպերատիվների միջև համագործակցության հնարավորությունները և քննարկել կոոպերատիվ բիզնես մոդելի հետագա զարգացման ուղիները:

Վերադառնալ նախորդ էջ