Ֆարմ Կրեդիտ Արմենիա վարկային կոոպերատիվի մասնակցությունը Միկրոֆինանսավորման կենտրոնի 16-րդ համաժողովին

2013-06-10

ՖԿԱ Գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ պարոն Արմեն Գաբրիելյանը և ՖԿԱ  գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ /գլխավոր ֆինանսական տնօրեն տիկին Անի Սարգսյանը, մասնակցեցին Միկրոֆինանսավորման կենտրոնի 16-րդ համաժողովին, որ կայացավ 2013 թվականի մայիսի 28-30-ը Բուդվայում՝ Մոնտենեգրոյում:  Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն համաժողովին մասնակցում էր որպես  Միկրոֆինանսավորման կենտրոնի անդամ: 
Նախքան կոնֆերանսի բացումը՝ դասընթացներ էին կազմակերպվել հատուկ հրավիրված հյուրերի համար: Պարոն Գաբրիելյանը հատուկ հրավիրված հյուրերի ցանկում էր և մասնակցեց Smart Campaign-ի աշխատակիցների կազմակերպած “SMART Campaign խորհրդատուների դասընթացին”: Վարժանքի հիմնական նպատակն էր՝ պատրաստել փորձառու խորհրդատուներ, կրկնուսույցներ և տեխնիկական աջակցություն տրամադրող մասնագետներ:  
Համաժողովը բաղկացած էր տարբեր բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր որևէ հատուկ թեմայի ներկայացմանն ու քննարկմանը: «Հասանելիությունից դեպի ազդեցություն. ամբողջական մոտեցում «Միկրոֆինանսավորում և ավելին»» կոչվող ենթաբաժիններից մեկում Անի Սարգսյանը ներկայացրեց Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ-ն: Թեմայի ներկայացմանը հետևեց ակտիվ քննարկումը: Տիկին Սարգսյանի թեմայի ամբողջական  ներկայացումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ. 
Ենթաբաժինը միտված էր բացահայտելու, թե արդյոք հնարավորություն կա մատուցել «միկրոֆինանսավորում և ավելին» ծառայություններ հիմնական ֆինանսական գործընթացի հետ մեկտեղ՝ չիջեցնելով արդյունավետության մակարդակը: Մասնավորապես քննարկվեց այն հարցը, թե արդյոք «միկրոֆինանսավորում և ավելին» ծառայությունները կարող են գործել ինքնուրույն, թե պետք է ստեղծել մոդելներ, դրանք ղեկավարելու համար: ՖԿԱ-ն, ի սկզբանե հիմնված լինելով կոոպերատիվ հիմունքների վրա, տրամադրում է ոչ-ֆինանսական ծառայություններ իր անդամներին, ինչպիսիք  են տարբեր բնույթի դասընթացներ, հանդիպումներ և այլն:  
Համաժողովի ընթացքում ակտիվ քննարկումներն ու բանավեճերն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում մասնակից կազմակերպությունների հետագա համագործակցության համար, հիմք ստեղծում նորամուծություններ անելու միկրոֆինանսական և այլ ոլորտներում: Ավելին, սա հիանալի հնարավորություն է  հանդիպել պոտենցիալ ներդրողների/հաճախորդների հետ և քննարկել ֆոնդերի ներգրավման խնդիրներ: 
Միկրոֆինանսավորման կենտրոնը (MFC) հիմնադրվել է 1997 թ. վերջերին. կենտրոնի նպատակն էր բարելավել ֆինանսական կրթության մակարդակը, հաճախորդների պաշտպանվածությունը, կառուցել արդյունավետ միկրոֆինանսային համակարգ, կիսել ձեռք բերված փորձը և այլն: Համաժողովին մասնակցեցին ավելի քան 450 միկրոֆինանսավորման պրակտիկայով զբաղվող անհատներ, ներդրողներ, անհատ ձեռներեցությամբ զբաղվողներ և այլք: ՖԿԱ-ն միկրոֆինանսավորման կենտրոնի անդամ է՝ սկսած 2012 թվականից:

Վերադառնալ նախորդ էջ