Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն բոլորեց իր վեցամյակը

2013-09-24

Սույն թվականի Սեպտեմբերի 18-ին Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն տոնեց իր վեցամյակը: Ֆարմ Կրեդիտ Արմենիան գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվ 2007 թ.-ի Սեպտեմբերի 18-ին:  ՖԿԱ-ն կազմավորվել է 5  մարզերը ներկայացնող 57 ֆերմերների  հիմնադիր ժողովի արդյունքում և Ամերիկայի գյուղդեպարտամենտի օգնությամբ:

ՖԿԱ-ի ողջ անձնակազմը սեպտեմբերի 18-ին միմյանց շնորհավորանքներ էր ուղարկում մեր կոոպերատիվի վեցամյակի կապակցությամբ: Տարեդարձը նշվեց, ինչպես գլխամասում այնպես էլ Արմավիրի, Վայոց Ձորի և Արարատի ՖԿԱ մասնաճյուղերում: Ֆարմ Կրեդիտ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Արմեն Գաբրիելյանը աշխատակազմին, խորհրդի անդամներին և անդամ-փայատերերին հղված շնորհավորանքի խոսքում նշեց հետևյալը՝

"Անցած վեց տարիների ընթացքում որպես ուժեղների և նորարարների համախոհ թիմ, մենք միասին մեր ճանապարհն ենք բացել Հայաստանի բանկային դաշտում ՝կերտելով մեր ուրույն դիմագիծը, 57 անդամ - փայատերերով սկսված  կոոպերատիվը հզորացնելով շուրջ 3000  փայատեր - անդամներ ունեցող կառույցի: Կատարելով արդար և շահեկան գործ ի շահ հայ ֆերմերների և գյուղաբնակ ձեռնարկատերերի՝ մենք մեր ավանդն ենք ներդնում հայկական գյուղի պահպանության և շարունակականության ազգաշեն գործում":

ՖԿԱ-ի հիմնադրումը մեծ նվաճում էր Հայաստանի գյուղատնտեսության համար, բայց ավելի մեծ նվաճում էր նրա անխափան և շահավետ աշխատանքը լավ ու վատ օրերի ընթացքում: Ֆարմ Կրեդիտ Արմենիան այսուհետ ևս կօգտագործի իր կառուցողական էներգիան՝ հաղթահարելով իր առաջ ծառացած յուրաքանչյուր մարտահրավեր: Հարգելի աշխատակիցներ, խորհրդի անդամներ և անդամ-փայատերեր ընդունեք ի սրտե շնորհավորանքները Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի վեցամյակի կապակցությամբ մեկ անգամ ևս: 

Վերադառնալ նախորդ էջ