Հանդիպում Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի ողջ անձնակազմի հետ

2013-10-07

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում իր ողջ անձնակազմի հետ ընթացիկ հարցերը քննարկելու և տեղեկատվություն տրամադրելու նպատակով։  Այս տարի հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոնում:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի ԳԳՏ/նախագահ Արմեն Գաբրիելյանը հանդես եկավ բացման խոսքով։ Նա ողջունեց ողջ անձնակազմին, համառոտ ներկայացրեց Ֆարմ կրեդիտի ձեռքբերումներն ու կոոպերատիվի առաջ ծառացած մարտահրավերները։ Հանդիպման երկրորդ մասում ղեկավար անձնակազմը ներկայացրեց պրեզենտացիաներ կազմակերպության ներկա դիրքի և կատարված փոփոխությունների վերաբերյալ:Առաջին պրեզենտացիան ներկայացրեց ԳԳՏ տեղակալ/ ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը։ Նա ներկայացրեց Ֆարմ կրեդիտի ներկայիս դիրքը ֆինանսական շուկայում, կապիտալի աճը՝ սկսած հիմնադրման օրվանից, ինչպես նաև կոոպերատիվի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարվեն մինչ 2015 թվականը։  Բացի կապիտալի աճի ներկայացումից, ընդգծվեց նաև սոցիալական պատասխանատվության կարևորությունը։

ԳԳՏ տեղակալ/Գործառնական տնօրեն Մուշեղ Պետրոսյանը ներկայացրեց Ֆարմ կրեդիտի կանոնակարգում կատարված փոփոխությունները՝ շեշտադրելով թիմային աշխատանքի կարևորությունը։Գյուղական Ֆինանսավորման Կառույցի ներկայացուցիչներ (ԳՖԿ) Վաղարշակ Կանայանը և Միսակ Ավետիսյանը, նույնպես հրավիրված էին հանդիպմանը՝ ներկայացնելու աշխատանքային գործընթացում կատարված փոփոխությունները։ Հանդիպման հատուկ հյուրերը շեշտեցին, որ Ֆարմ Կրեդիտն աչքի է ընկնում իր տրամադրած բարձրորակ: ԳԳՏ տեղակալ և Վարկային բաժնի տնօրեն Հրանտ Եղիազարյանը և ԳԳՏ տեղակալ Աննա Օրբելյանը ներկայացրեցին փոփոխությունները ներկայիս վարկային պորտֆելում, տրամադրվող վարկերի մինիմում և մաքսիմում չափը, անդամ-վարկառուի հետ հաղորդակցման հմտությունները և այլ կարևոր հարցեր։

Եզրափակիչ պրեզենտացիան ներկայացրեց ՄՌ կառավարիչ Արփինե Աբրահամյանը։ Նա ներկայցրեց Ֆարմ կրեդիտի անձնակազմում տեղի ունեցած փոփոխությունները, շեշտեց աշխատակիցների պրոֆեսիոնալ պահվածքի, ճշտապահության և մասնագիտական այլ կարևոր հատկությունների մասին։

Հանդիպման երկրորդ մասը նույնպես ինտերակտիվ էր. ողջ անձնակազմը բաժանվել էր 4 խմբի, յուրաքանչյուր խմբի տրված էր մեկ հաստատում Ֆարմ կրեդիտի մասին, և 15 րոպե ժամանակ՝ դեբատին պատրաստվելու համար։ Առաջին հայացքից դեբատը պարզապես խաղ էր հիշեցնում, սակայն, ավելի խորքային նպատակներ էր հետապնդում․ այն է, նման միջոցառման շնորհիվ հնարավոր դարձավ քննադատորեն դիտարկել կոոպերատիվը՝ արձանագրելով ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը։

Հանդիպումը օգտակար և արգասաբեր էր, քանի որ յուրաքանչյուր պրեզենտացիան ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով. աշխատակիցները քննարկում էին յուրաքանչյուր հարց և անում առաջարկություններ էլ ավելի բարելավելու աշխատանքային գործընթացը։

Ֆարմ Կրեդիտ Արմենիան նախատեսում է նմանատիպ հանդիպումներ կազմակերպել յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ։ Հանդիպումները ոչ միայն նպաստում են աշխատակիցների մասնագիտական ունակություների բարելավմանը, այլև հնարավորություն են ընձեռում բոլոր աշխատակիցներին հաղորդակցվել:

 

Վերադառնալ նախորդ էջ