Կլոր-սեղան քննարկում "Մարտահրավերներին ընդառաջ" թեմայով

2013-10-17

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվը ս.թ. հոկտեմբերի 4-ին կազմակերպել է կլոր-սեղան քննարկում "Մարտահրավերներին ընդառաջ" թեմայով: Քննարկման հիմնական խոսնակներն են Տեխասի Էյ էնդ ԷՄ համալսարանի պրոֆեսոր Ջոն Փենսոնը և Էքստոն էնդ Փարթներս ընկերության հիմնադիր Լին Էքստոնը: Քննարկմանը հրավիրված են մասնակցելու ՀՀ Կենտրոնական բանկի, Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, Գերմանահայկական հիմնադրամի, ՀՀ Ֆինանսների նախարարության ԳՖԿ ԾԻԳ ՊՀ-ի, ԱՄՆ Միջազգային գործակալության ՖԵԴ (FED) ծրագրի, Ֆինանսաբանկային քոլեջի, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ՓԻՅՈՒԷՄ (PUM) գործակալության, չինական ՈՒԱՅԹԻՕ (YTO) ընկերության ներկայացուցիչներ, Ֆարմ Կրեդիտ Արմենիայի խորհրդի անդամները և մի շարք այլ պաշտոնական անձինք:

Կլոր-սեղան քննարկման նպատակն է Ֆարմ Կրեդիտ Արմենիայի ներկա և պոտենցիալ գործընկերների և ներդրողների հետ գյուղատնտեսության վարկավորման ոլորտում կազմակերպության առջև ծառացած խնդիրների քննարկումն ու դրանց համար լավագույն լուծումներ գտնելը: Ֆարմ Կրեդիտ Արմենիան նպատակ ունի մատուցել  կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ՝ նպաստելով ՀՀ գյուղական համայնքների զարգացմանը:

Ստորագրվեց նաև Փոխըմբռնման հուշագիր "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ-ի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ՓԻՅՈՒԷՄ (PUM) գործակալության միջև, համաձայն որի կազմակերպության անդամ-փայատերերը և աշխատակիցները կստանան տեխնիկական աջակցություն իրենց հուզող գյուղատնտեսական և մասնագիտական խնդիրների շուրջ, ինչպես նաև գործնական խորհրդատվություն հոլանդացի փորձագետ- մասնագետների կողմից:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր իր գործունեությունը ծավալում է բացառապես ՀՀ մարզերում: Կազմակերպոթյունը հիմնադրվել է 2007թ.-ին 57 հայ ֆերմերների կողմից ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ: Այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը անցնում է 3000-ից: Հիմնական ծառայություններն են գյուղատնտեսական և մարզերում ՓՄՁ վարկերի տրամադրումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղգործիքների լիզինգը:

2013 թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ի ակտիվները կազմում են 5,3 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 957 մլն ՀՀ դրամ:

Վերադառնալ նախորդ էջ