"Կոտայք" մասնաճյուղի բացում

2014-01-21

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվը 2014 թվականի հունվարի 8-ից համալրեց իր մասնաճյուղերի ցանցը ևս մեկով` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: "Կոտայք" մասնաճյուղն իր դռները բացեց Աբովյան քաղաքի Հատիսի 1/68 հասցեում:
Նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է առաջարկում ֆարմ Կրեդիտ Արմենիայի մատուցած ծառայությունների ողջ փաթեթը՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի, ՓՄՁ վարկեր և լիզինգ: Մասնաճյուղի դռները բաց կլինեն երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 9-18-ը:
Ֆարմ Կրեդիտ Արմենիան հաճախորդներին ընդունելու է ժամանակակից, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած գրասենյակում:
"Կոտայք"-ը Ֆարմ կրեդիտի թվով հինգերորդ մարզային մասնաճյուղն է: Ֆարմ Կրեդիտը մեծապես կարևորում է մասնաճյուղերի բացումը Հայաստանի տարբեր մարզերում, քանի որ մասնաճյուղային ցանցը նպաստում է հաճախորդների համար ավելի հարմարավետ ծառայությունների մատուցմանը: Ֆարմ Կրեդիտ Արմենիան՝ հավատարիմ իր առաքելությանը, շարունակելու է բարելավել կյանքի պայմանները գյուղական համայնքներում՝ մատուցելով մատչելի ֆինանսավարկային ծառայություններ: 

Վերադառնալ նախորդ էջ