ՓՈՒՄ-ի փորձագետի այցը Հայաստան

2014-01-23

Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն 2013 թ.- դեկտեմբերի 12-21-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալեց հոլանդական ՓՈՒՄ (PUM) ընկերության աշխատակից պարոն Յանես Բրինքսմային:Պարոն Բրինքսման Հայաստան էր ժամանանել Ֆարմ Կրեդիտի սառնարանային տնտեսություններ ունեցող անդամ-վարկառուների համար դասընթացներ անցկացնելու նպատակով:

Դասընթացները բաղկացած էին երկու մասից՝ նյութի տեսական ներկայացումից և գործնական այցերից դեպի սառնարանային տնտեսություններ: Տեսական նյութերի միջոցով մանրամասն նկարագրվում էր սառնարանների կառուցման և կառավարման գործընթացն ամենայն մանրամասնությամբ: Այցերը կազմակերպվել էին դեպի Հայաստանի երեք մարզեր՝ Կոտայք, Արմավիր և Արագածոտն, որտեղ մեր անդամ վարկառուները կամ իրենք անձամբ են զբաղվում այգեգործությամբ կամ զբաղվում են մրգերի սառեցմամբ և վերավաճառքով:
Կան փորձառու և սկսնակ գյուղատնտեսներ, որոնք դեռ նոր են սկսել զբաղվել սառնարանների կառուցմամբ: Պարոն Բրինքսմայի խորհուրդները մեծապես օգնեցին գյուղատնտեսներին կատարել որոշակի փոփոխություններ, որոնք  առավել բարենպաստ պայմանների կստեղծեն մրգերի պահպանման համար:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի և հոլանդական ՓՈՒՄ (PUM) կազմակերպությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի նպատակն է կոոպերատիվի անդամ վարկառուներին աջակցելը: Մենք հավատացած ենք, որ մեր համագործակցությունը ՓՈՒՄ-ի հետ կլինի շարունակական և կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը:

 

Վերադառնալ նախորդ էջ