"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ և "ՄոբիԴրամ" ՓԲԸ համագործակցությունը

2014-03-03

2014թ.-ի փետրվարի 12-ին Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ "Մասիս" մասնաճյուղում վարկի մարումը առաջին անգամ իրականացվեց "ՄոբիԴրամ" ՓԲԸ վճարման համակարգի միջոցով:  ՄոբիԴրամը վճարահաշվարկային կազմակերպություն է, որը հեշտ և արագ դրամական փոխանցումներ և վճարումներ է իրականացնում: "ՄոբիԴրամ" ՓԲԸ-ն  բացել է իր նոր մասնաճյուղը Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ "Մասիս" մասնաճյուղի տարածքում: Սա հնարավորություն է տալիս Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ "Մասիս" մասնաճյուղի հաճախորդներին իրականացնել տարբեր կանխիկ վճարումներ "ՄոբիԴրամ" համակարգի միջոցով: Վերջինս ընդունում է վարկի մարման վճարները, կոմունալ վճարները, ինչպես նաև տրամադրում է վարկեր և դրամական փոխանցումներ արտերկրից: Այս համագործակցության շնորհիվ Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն տրամադրում է բարելավված ծառայություններ իր անդամ-փայատերերին առանց որևէ հավելյալ վճարների և հերթերի առևտրային բանկերում:
Մենք համոզված ենք, որ այս գործընթացը շարունակական կլինի, և Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ բոլոր մասնաճյուղերում կկիրառվի այս համագործակցությունը:
  

Վերադառնալ նախորդ էջ