"Ֆարմ Կրեդիտ Արմենիա"-ն մասնակցել է Էներգիայի արդյունավետության և վերականգնվող Էներգիայի աղբյուրներ ծրագրերի վերաբերյալ դասընթացին

2014-03-17

Դասընթացին մասնակցել են Վարկային կազմակերպությունների միության ավելի քան 10 անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն Էներգիայի արդյունավետություն և վերականգնվող Էներգիայի աղբյուրների (EE/RES) ֆինանսավորումը, ինչպես նաև ոլորտի հետ կապված խնդիրները Հայաստանում: Ծրագիրը կազմակերպված էր ԻՆՈԳԵՅԹ (Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր) և "Ֆինանսներ տնտեսական զարգացման համար" (FED) ծրագրերի (ԱՄՆ ՄԶԳ ծրագիր) կողմից համատեղ: Այն ծրագրված էր որպես ունակությունների զարգացման դասընթաց և նվիրված էր  այն խնդրին, թե ինչպես EE/RES ֆինանսավորումը կարող է գրավիչ լինել բանկային համակարգի համար: Մասնավորապես՝ դասընթացի կազմված էր այնպիսիս թեմաներից, ինչպիսին են ռիսկերի վերհանումը և կառավարումը, բանկային երաշխիքները, գնահատման հիմնական գործիքներն ու ցուցանիշները, ЕЕ/RЕS ծրագրի իրագործվելիության գնահատումը  կենսական ցիկլի ծախսերի վերլուծության միջոցով, ինչպես նաև վարկավորման օրինակներով:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի 5 ներկայացուցիչներ՝ փոխտնօրեն Անահիտ Օրբելյանը, մասնաճյուղերի ղեկավարներ Արսեն Լոբյանը և Ալֆրեդ Սարգսյանը, գլխավոր վարկային մասնագետ Սարգիս Գրիգորյանը, վարկային տեխնոլոգիաների և վարկային ռիսկերի բաժնի ղեկավար Էրիկ Արզումանյանը, մասնակցել են դասընթացին:
Դասընթացը կարևոր դեր ուներ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի աշխատակազմի ունակությունների զարգացման և EE/RES գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման հնարավորությունների բացահայտման գործում:

Վերադառնալ նախորդ էջ