Նոր ծառայության զարգացում. հիպոթեք գյուղական համայնքների համար

2014-03-26

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի և հարավարևմտյան Եվրոպայի համար եվրոպական ֆոնդի (EFSE) համագործակցությունը սկսվեց նոր ծառայության զարգացման համար տեխնիկական աջակցմամբ: Նոր ծառայությունն իր մեջ ներառում է հիպոթեք գյուղական համայնքների համար, տնաշինության և կառուցապատման վարկեր: Ծրագիրը սկվսել է 2013թ.-ի վերջից և կավարտվի 2014թ.-ի ապրիլի վերջին: Այն իրականացվում է մի քանի փուլերով: 2013թ.-ի Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսների՝ ծրագրի առաջին փուլի ընթացքում շուկայի և իրավական ոլորտի ուսումնասիրություն է իրականացվել:  BFC – ի ավագ խորհրդատու Ալիոնա Բեվզյուկն անցկացրել է երկու դասընթաց վարկային մասնագետների և ավագ ղեկավարության հետ:  Դասընթացի հիմնական նպատակը հիփոթեքային վարկավորման ձևավորումն էր սեմինարների, հանդիպումների և գաղափարների մշակման միջոցով: Քննարկման հիմնական թեմաներն էին հիփոթեքային և բիզնես ծառայությունների քննարկումը՝ արդյունավետությունը, հաճախորդների նկատմամբ ուշադրությունը, հաճախորդի հետ առաջին շփումը, ինչպես նաև ծառայության մշակման ռազմավարությունը և ծառայության ներդրումը:Բնագավառի հիմնական ձեռքբերումներն են վարկային մասնագետների և ավագ աշխատակազմի համար հաջող իրականացված սեմինարները, աշխատանքային հանդիպումները և բանակցությունները, ծառայության վերջնական հաստատումը, հավելյայալ ծառայությունների քննարկումը և հիփոթեքային վարկավորման ռազմավարության գնահատումը: Ծրագրի երրորդ փուլի ընթացքում ծրագրի մշակումը ներառում է գնագոյացումը և վարկավորման տրամադրումը: Ծրագրի վերջնական փուլում պլանավորվում է նախնական վարկավորումը:  BFC-ի կողմից արված եզրակացություններից մեկն էլ այն էր, որ Ֆարմ Կրեդիտ Արմենիան ունի պրոֆեսիոնալ և որակավորված անձնակազմ՝ վարկային տեխնոլոգիաների բարձր իմացությամբ և փորձով: BFC-ն նաև աջակցում է Ֆարմ Կրեդիտ Արմենիայի նախաձեռնությունները հիփոթեքային վարկավորման սոցիալական ուղղվածության ներկայացման հարցում: Հավատարիմ մնալով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու իր փիլիսոփայությանը՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիան ընդլայնում է իր ծառայությունների ցանկը, և շուտով մենք կառաջարկենք հիփոթեք գյուղական համայնքների համար և հիփոթեքային վարկեր մեր անդամ-փայատերերին: Հետագայում այս ծառայությամբ Ֆարմ Կրեդիտ Արմենիան նպատակ ունի հասնել ընդհանուր պորտֆելի առնվազն 20%-ին:

Վերադառնալ նախորդ էջ