PUM կազմակերպության մասնագետ Ռենզե Կլամերի դասընթացը

2014-05-08

PUM կազմակերպության դասընթացավար Ռենզե Կլամերը ապրիլի 28-ից 29-ը դասընթացներ է անցկացրել Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի մասնաճյուղերի ղեկավարների, վարկային և հետգործառնական բաժնի մասնագետների համար: Դասընթացի թեման բիզնես էթիկան էր, որի ներկայացման համար պրն. Կլամերն ընտրել էր բավականին ինտերակտիվ մոտեցում: Դասընթացը ներառում էր բազմաթիվ օրինակներ քննարկման համար և հիմնվում էր Ֆարմ Կրեդիտ Արմենիայի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների փորձի վրա ընդհանրապես:
Ներկայացումը ներառում էր քննարկումներ երկընտրանքի վերաբերյալ, այն հարցի վերաբերյալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, երբ բիզնես միջավայրում երկընտրանքի առաջ ենք կանգնում, քննարկումներ որոշման կայացման տեսական մոտեցումների և փորձնական ուղեցույցների վերաբերյալ:
Մասնակիցների հետադարձ կարծիքները դրական էին և ընդգծում էին թեմայի կարևորությունը, ներկայացման օգտակարությունը և ձեռք բերված գիտելիքները: 

Վերադառնալ նախորդ էջ