"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ բացեց "Արտաշատ" մասնաճյուղը

2014-05-15

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» Ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվը ս.թ. մայիսի 13-ին բացեց, իր՝ թվով վեցերորդ, «Արտաշատ» մարզային մասնաճյուղը, որը գործելու է Օգոստոսի 23 փողոց, շենք 3 հասցեում: Մասնաճյուղը գործելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-18:00: «Արտաշատ» մասնաճյուղն ունի պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը կարող է տրամադրել բարձրորակ ծառայություններ իր հաճախորդներին: 
Նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է առաջարկում «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի» մատուցած ծառայությունների ողջ փաթեթը՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի, ՓՄՁ վարկեր և լիզինգ: «Արտաշատ» մասնաճյուղը Արարատի մարզում «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի» երկրորդ մասնաճյուղն է. մինչ այդ մարզը սպասարկվում էր «Մասիս» մասնաճյուղից: Ներկայումս Արտաշատի տարածաշրջանն ունի մոտ 400 անդամ-փայատերեր և պորտֆելը կազմում է 650 մլն ՀՀ դրամ: 
30.04.2014թ.-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի ակտիվները կազմում են ավելի քան 6.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 983 մլն ՀՀ դրամ:

Վերադառնալ նախորդ էջ