PUM-ի ավագ մասնագետ Բերի Վերլանի դասընթացը վարդի աճեցման վերաբերյալ

2014-06-03

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ն PUM-ի հետ համագործակցությամբ հերթական դասընթացն էր կազմակերպել: PUM-ի ավագ մասնագետ Բերի Վերլանը հրավիրվել էր անցկացնելու դասընթաց  "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի վարդ աճեցնող անդամ փայատերերի համար: Ընթացիկ տարվա մայիսի 15-24-ը պրն. Վերլանը խորհրդատվություն անցկացրեց մի շարք թեմաներով, ինչպիսին են վարդերի տնկումը, մշակումը, պարարտացումը, ոռոգումը, սնուցումը, աճը, խոնավությունը, ջերմաստիճանը, ինչպես նաև ջերմոցում վարդի աճեցման տարբեր կողմերի մասին:
Կարևորն այն է, որ խորհրդատվությունը տրվել է հաշվի առնելով Հայաստանի եղանակային պայմանները, խոնավությունը, ինչպես նաև հողի և ջրի կառուցվածքը: Ֆերմերները բարելավել են իրենց գիտելիքներն ու ունակությունները վարդի աճեցման բնագավառում և ձեռք են բերել ունակություններ իրենց ջերմոցն առավել լավ խնամելու համար:
Մասնագետը երկար տարիների փորձ և բավարար գիտելիքներ ուներ վարդի մշակության բնագավառում և մանրամասն խորհրդատվություն է տրամադրել առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել է խորհրդատվություն գրավոր տեսքով: Ծրագրի ամենահաջողված մասը այցելություններն էին դասընթացի մասնակիցների ջերմոցներ: Սա հնարավորություն տվեց աշխատել ֆերմերների հետ անհատապես և խորհրդատվություն տրամադրել առկա խնդիրների վերաբերյալ յուրաքանչյուր ջերմոցի դեպքում առանձին:
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ-ի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության  PUM գործակալության միջև Փոխըմբռնման հուշագրի  ստորագրումը տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերին, համաձայն որի կազմակերպության անդամ-փայատերերը կստանան տեխնիկական աջակցություն իրենց հուզող գյուղատնտեսական խնդիրների շուրջ, ինչպես նաև գործնական խորհրդատվություն հոլանդացի մասնագետների կողմից:

Վերադառնալ նախորդ էջ