"Ֆարմ Կրեդիտ Արմենաիա" ՈՒՎԿ ԱԿ-ն մասնակցեց Միկրոֆինանսավորման կենտրոնի 17-րդ տարեկան համաժողովին

2014-06-04

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը և Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Անահիտ Օրբելյանը ս./թ. մայիսի 26-28-ը մեկնել էին Ստամբուլ, Թուրքիա մասնակցելու Միկրոֆինանսավորման կենտրոնի 17-րդ տարեկան կոնֆերանսին հետևյալ թեմայով՝ Ֆինանսական ներգրավվածության նոր աշխարհ. ի՞նչ դեր ունի միկրոֆինանսավորումը:
Միկրոֆինանսավորման ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ մասնակցել են կոնֆերանսին, որը միկրոֆինանսավորման ոլորտում տարածաշրջանային ամենամասշտաբային միջոցառումն է:

Արմեն Գաբրիելյանը կոնֆերանսի բացման հանձնաժողովի անդամներից էր և ելույթ ունեցավ բացման նիստի ժամանակ, որի թեման էր միկրոֆինանսավորման հիմնական հնարավորությունները ֆինանսական ներգրավվածության նոր ձևաչափում: Պրն. Գաբրիելյանը ելույթ է ունեցել նաև ագրոբիզնեսի և սննդի համակարգերի ֆինանսավորմանը նվիրված նիստում:

Բացի կոնֆերանսի մասնակցությունից, Գլխավոր գործադիր տնօրենն ու փոխտնօրենները հանդիպել են հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝  European Fund for Southeast Europe (EFSE), responsAbility, Symbiotics, CoopEst, Triodos Investment Management, BlueOrchard and TripleJump: Նրանք մասնակցել են նաև MFC-ի անդամների ՝ հաճախորդների պաշտպանության քարտեզագրման գործընթացին նվիրված սեմինարին: Միջոցառման ժամանակ տրամադրվեց պրակտիկ տեղեկատվություն և առաջարկություններ հաճախորդներիպաշտպանության վերաբերյալ: Իրական օրինակների վրա հիմնված մարտահրավերները և լուծումները ևս քննարկվեցին: Համաժողովի ընթացքում նաև անցկացվեցին Միկրոֆինանսավորման կենտրոնի խորհրդի անդամների ընտրություններ:

Միկրոֆինանսավորման կենտրոնը (MFC) հիմնադրվել է 1997 թ. վերջերին. կենտրոնի նպատակն էր բարելավել ֆինանսական կրթության մակարդակը, հաճախորդների պաշտպանվածությունը, կառուցել արդյունավետ միկրոֆինանսային համակարգ, կիսել ձեռք բերված փորձը և այլն: Համաժողովին մասնակցեցին ավելի քան 450 միկրոֆինանսավորման պրակտիկայով զբաղվող անհատներ, ներդրողներ, անհատ ձեռներեցությամբ զբաղվողներ և այլք: ՖԿԱ-ն միկրոֆինանսավորման կենտրոնի անդամ է՝ սկսած 2012 թվականից:

Վերադառնալ նախորդ էջ