"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ ԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրելյանը մասնակցեց Ռուսաստանի վարկային միությունների լիգայի 25 ամյակին

2019-12-06

Ս.թ. նոյեմբերի 21-22-ը Մոսկվայում հանդիսավոր կերպով նշվեց Ռուսաստանի վարկային միությունների լիգայի 25 ամյակը, որի հատուկ հյուրերի ցանկում էր նաև ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը: Միջոցառման ժամանակ քննարկվեցին ամենատարբեր գործնական բնույթի հարցեր և խնդիրներ, մասնավորապես, վարկային կոոպերատիվերի առջև ծառացած խնդիրները, սպասվող մարտահրավերները, ինչպես նաև խոսվեց լավագույն փորձին ծանոթանալու, մարտավարական զարգացումները հստակեցնելու մասին: :
                 


Նշենք, որ ռուսաստանյան վարկային կոոպերատիվների անցած ճանապարհն այդքան էլ հարթ չի եղել, նրանք այսօր այս արդյունքին են հասել մի շարք հայտնի վարկային կազմակերպությունների (Վարկային Միությունների Համաշխարհային Խորհուրդը, միջազգային զարգացման կանադական ‹‹Դեժաղդեն Գրուպ›› ընկերությունը, ամերիկյան մի շարք վարկային այլ կառույցներ) օժանդակությամբ::

Հիշեցնենք, որ 2018թ. գարնանը կառույցի 12-րդ համաժողովի ժամանակ մեր կազմակերպության և Ռուսաստանի վարկային միությունների լիգայի միջև Տատյանա Իվաշկինի գլխավորությամբ կնքվել էր համագործակցության հուշագիր: Լիգայի 25-ամյա հոբելյանին պրն. Գաբրիելյանը իր ելույթում կարևորեց ջերմ գործնական հարաբերությունները մեր կառույցների միջև և լավատեսություն հայտնեց հետագա արդյունավետ համագործակցության համար:

Վերադառնալ նախորդ էջ